Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Ամերիկաբնակ երիտասարդ երգիչ Հրանտոն այս օրերին Հայաստանում է

Ամերիկաբնակ երիտասարդ երգիչ Հրանտոն այս օրերին Հայաստանում է: Ընթանում են նրա տեսահոլովակների նկարահանումները, որոնց շուրջ խոսեցինք երգչի հետ, ինչպես նաև փորձեցինք պարզել, թե ապագայում ինչ ծրագրեր ունի:

«Հիմա միաժամանակ երկու տեսահոլովակ ենք նկարում՝ հաշվի առնելով, որ կարճ ժամանակով եմ այստեղ: Առաջինը, որի պրեմիերան կլինի շատ շուտով, գեղեցիկ ամառային հիթ է՝ պարային ուրախ լատինո ռիթմերով: «Իմն է նա» երգի տեսահոլովակում էլ փորձել ենք հենց այդ էներգիան պահպանել: Երգի հեղինակը Լիանա Թորոսյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը: Հաջորդ երգը, որի համար ևս տեսահոլովակ ենք նկարում, «Երևան»-ն է՝ շատ գեղեցիկ ու կրկին հիթային ստեղծագործություն, որի հեղինակը Մարինա Թագակչյանին: Տեսահոլովակներիս ռեժիսորին հատուկ հրավիրել ենք Մոսկվայից: Արայիկ Գասոյանն է` «Gasoyan Production»-ի հիմնադիրը: Ընդհանրապես` շուրջս համախմբվել են շատ տաղանդավոր և պրոֆեսիոնալ մարդիկ, որոնց հետ աշխատելը միայն ու միայն հաճույք է»:

2017 թվականի ընթացքում Հրանտոն հանրության դատին է հանձնել շուրջ 6 տեսահոլովակ, որոնցից ինքն առանձնացնում է հատկապես երկուսը՝ «Մամա» և «Վերջին Զանգ» երգերը: Ինչպես նշում է երգիչը՝ դրանք հիթային են դարձել, հնչել են սփյուռքի տարբեր կրթօջախներում ու լայն տարածում գտել: Այս տարվա համար տեսահոլովակ նախատեսած էր ավելի շատ նկարահանել, բայց ֆիզիկապես չի հասցրել՝ ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի ու հեռավորության պատճառով: Այս այցելությանը Հրանտոն հասցրեց նկարահանումներից բացի ելույթ ունենալ Հայաստանի 1-ին հանրապետության 100-ամյակին նվիրված համերգային ծրագրերում, ինչպես նաև մի քանի այլ անհատական համերգներում:

«Երևանում տեսահոլովակ նկարահանելը մի տեսակ նաև պատրվակ է դառնում ինձ համար, որ գամ հայրենիք, ընկերներիս ու բերակեմաներիս տեսնեմ: ԱՄՆ-ում ապրում եմ մայրիկիս հետ, բայց Երևանը շատ եմ կարոտում: Երևանի մասին տեսահոլովակում էլ երևում է, թե ինչքան է օրեցօր փոխվում մեր սիրո քաղաքը: Նախատեսվում էր, որ ԱՄՆ-ում կնկարահանեմ իմ երգի տեսահոլովակը, բայց պլանները փոխվեցին»:
Երգչի խոսքերով՝ ինքն աշխատում է անդադար, մի կողմից վոկալի պարապմունքներն են, դասեր, աշխատանք, մյուս կողմից նոր երգերով երգացանկի համալրում, որն անչափ կարևոր է այս փուլում: Հրանտոն վստահեցնում է՝ կարևոր ու անակնկալ ասելիքները դեռ առջևում են:

«Հիմա համագործակցության նոր ճանապարհներ ենք որոնում, փորձում ենք ստեղծագործական թիմ հավաքել ԱՄՆ-ում, որպեսզի կարողանանք արդեն այնտեղ նկարահանումներ իրականացնել: Չեմ կարող վստահ ասել, թե երբ դա կլինի, բայց շատ շուտով նորություններ կլինեն, որոնցով անպայման կկիսվեմ»:

դիտվել է 13181 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանի...

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...