Երևան
21 / Փետրվար / 2019

Սիրել եմ մեկ անգամ և, այդ աղջիկը ինձ չի սիրել

Yelaket.am-ի «Ինքս ինձ հետ» հաղորդման հյուրն է ամերիկաբնակ դերասան Արամ Մխիթարյանը, ով հանդես է «Փախիր կինոջիցդ» ներկայացման մեջ։ 

Առաջին անգամ Լոս Անջելեսում բեմադրվում է նոր թատերական ներկայացում՝ «Փախիր կնոջիցդ»։ Ներայացումն արդեն մեծ հաջողություն է ունեցել Հայաստանում․ 30-ից ավել ներկայացում խաղացվել է Հայաստանի 17 քաղաքներում, հավաքել 20.000-ից ավել հանդիսատես։ Այժմ այն Գլենդելում է և ներկայացվելու է ամերիկահայ հանդիսատեսի դատին։

Դերերում են հայտնի և սիրված հայ դերասաններ Դավիթ Թադևոսյանը, Աիդա Թորոսյանը, Աստղիկ Խաչատրյանը, Դավիթ Սեխպեյանը, Արամ Մխիթարյանը և Զոհրաբ Բեկ Գասպարենցը։

«Փախիր կնոջիցդ» թատերական բեմադրությունը կարակերգական ներկայացում է, որտեղ հերոսներն անկախ իրենց կամքից հայտնվում են ծիծաղելի իրավիճակներում և ավելի ծիծաղելի կերպով դուրս գալիս այդ իրավիճակներից: Գլխավոր հերոսը` Ջոն Սմիթը, ունի երկու օրինական կին, որոնք ապրում են զուգահեռ փողոցներում: Նա խստորեն հետևում է կանանց այցելության գրաֆիկին։ Այնպես որ, երեք տարվա ընթացքում, ոչ մեկը, ոչ էլ մյուսը երբեք առիթ չեն ունեցել կասկածելու ամուսնուն։ Բայց ամեն ինչ խառնվում է այդ չարաբաստիկ դեպքից հետո։

Ներկայացման պրոդյուսերներն են Հայկ Մարկոսյանը և Պետրոս Ֆիչիջյանը։

Հիշեցնենք, որ ներկայացման պրեմիերան կլինի հունիսի 17-ին, ժամը 19։00-ին «Ալեքս» թատրոնում։  Նյութի աղբյուրը` http://yelaket.am/?p=38989&l=am

դիտվել է 29383 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն