Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Նոր մշակութային իրադարձություն` հունիսի 17-ին Գլենդելում. Տոմսերը կարող եք ձեռք բերել նաև տեղում՝ «Ալեքս» թատրոնի տոմսարկղից

Սույն թվականի հունիսի 17-ին Լոս Անջելեսի հայաշատ Գլենդել քաղաքում գտնվող «Ալեքս» թատրոնում կհամախմբվի հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու բնակվող հայ հանդիսատեսը։ Տեղի է ունենալու մշակութային իրադարձություն․ հայերեն լեզվով, նոր ռեժիսորական լուծումներով և նոր դերասանական կազմով Գլենդելում ապրող հայ հանդիսատեսին առաջին անգամ կմատուցվի «Փախի՛ր կնոջիցդ» ներկայացումը։

«Փախի՛ր կնոջիցդ» ներկայացումը «Սիրահարված տաքսիստը» հայտնի ներկայացման վերաբեմադրված տարբերակն է, որը երկար տարիներ Երևանի Գ․ Սունդուկյանի անվան Մայր թատրոնում և Հայաստանի տարբեր մարզերում գտնվող լավագույն թատրոնների բեմերում մեծ հաջողությամբ բեմադրվել է և մշտապես ապահովել է լեփ-լեցուն դահլիճներ։

Նշենք, որ տոմսերը կարող եք ձեռք բերել նաև տեղում՝ «Ալեքս» թատրոնի տոմսարկղից:

 

դիտվել է 2485 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանի...

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...