Երևան
20 / Հուլիս / 2018

Մանվելի նկուղի հակառակ կողմը. ուր է տանում «գաղտնուղին»

Հանրությունը ցնցված է Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվածից, որ տեսանյութով հրապարակել է ԱԱԾ-ն: Այն բոլորի համընդհանուր քննարկման առարկան է: Կան նաեւ Գրիգորյանի պաշտպանության թույլ փորձեր: Քանի դեռ չկա դատարանի վճիռ, նա իհարկե գտնվում է անմեղության կանխավարկածի պաշտպանության ներքո:

Բայց, խնդիրը արդյոք միայն իրավական դաշտում է: Իհարկե ոչ: Չի կարող լինել միայն իրավական դաշտում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ Գրիգորյանը ի վերջո պատգամավոր է, քաղաքական ուժի ներկայացուցիչ, նաեւ անցնող տասնամյակներում առավել առանցքային մի այսպես ասած քաղաքական գործոնի՝ ԵԿՄ ղեկավար:

Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանը՝ իր կոչումով, իր ավտոպարկով, իր սեփականության վկայականներով, իր ամառանոցներով, պահածոներով, իր «գազանանոցով»՝ ընդ որում բառի թե կենդանաբականական, թե «մարդաբանական» իմաստով քաղաքականության արդյունք է, որոշակի քաղաքականության արդյունք, որի հետեւանքը եղել է Հայաստանում քաղաքականություն երեւույթի հետեւողական սպանությունը:

Մանվել Գրիգորյանը զբաղվել է այն ամենով, ինչի հնարավորությունը տրվել է նրան իշխանության քաղաքականության արդյունքում: Դրա դիմաց էլ Մանվել Գրիգորյանը զբաղվել է այդ իշխանության պահպանությամբ, տարիներ շարունակ, գլխավորելով «իշխանության պահապանների կորպուսը»՝ Երկրապահ կամավորական միությունը: Այդ հասարակական կազմակերպությունն իրականում եղել է իշխող վերնախավի պահպանության ռազմական ստորաբաժանում, որն օգնել է իշխանությանը վերարտադրվել ի հեճուկս հանրային քվեի՝ սկսած 1995 թվականից:

Ավելին, Մանվել Գրիգորյանը խոշոր հաշվով ինքն էլ զոհ է, որովհետեւ նրանից ավելի խելոք, ավելի հասկացող, կարդացած, գրող, գիտնական իշխանավորները հանուն իշխանության շահի պարզապես շահարկել են Գրիգորյանի բնազդները, օգտվել դրանից: Դա բերում է բավականին հարմար իրավիճակի, երբ ամեն ինչ հնարավոր է եղել բարդել անգրագետ քրեականների, օլիգարխների եւ այլնի վրա, նրանց ձեռքով շագանակները հանել կրակից, իսկ վերջում էլ՝ հարկ եղած դեպքում, կրակը նետել նրանց:

Հիմա խելոքները, գրագետները, կարդացածները, գրողները «ազգի խիղճն» են, իսկ Մանվելը եւ նմանները՝ հանցագործ, դավաճան եւ այլն:

Դա ամենեւին փորձ չէ այսպես ասած պաշտպանել Մանվել Գրիգորյանին եւ նմաններին: Պարզապես, խնդիրը շատ ավելի լայն է, քան նրանց ամառանոցների տարածքն ու նկուղների մակերեսը: Խնդիրը հանրային ինքնագիտակցության դաշտում է, որն ունի տարատեսակ շահարկումներից մաքրվելու եւ նաեւ ապագայում այդպիսի շահարկումների չենթարկվելու համար «պաշտպանիչ» շերտի կարիք:

Ահա այդ իսկ պատճառով է կարեւոր է ներկայիս իրավիճակը դիտարկել իր բոլոր շերտերով, ոչ միայն իրավական, այլ նաեւ բարոյա-քաղաքական:

Դրա շնորհիվ է, որ հանրությունը ծափահարող եւ գոհ հանդիսատեսից պետք է աստիճանաբար վերածվի անշրջելի քաղաքացու, որին հնարավոր չէ մանիպուլյացիայի ենթարկել բարի եւ չար հերոսներով, որին հնարավոր չէ մանիպուլյացիայի ենթարկել «կարդացողների» հրեշտակապետության կամ «չկարդացողների» հրեշապետության կեղծ կատեգորիաներով, որոնք իրականում հավասարազոր ոտնձգություն են քաղաքացիական եւ իրավական պետության դեմ:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 236601 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են