Երևան
21 / Փետրվար / 2019

ԱԱԾ պետ. Սա լայնածավալ օպերացիա է

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Մանվել Գրիգորյանի մասին բացահայտումներին:

Հարցին, թե ավելի վերևներ կհասնի՞ այս բացահայտումը, նա պատասխանեց, որ քննությունը ցույց կտա:

Հարցին, թե գումարներ բերվելո՞ւ են բյուջե այս գործով, ի՞նչ գործընթաց է, Վանեցյանը պատասխանեց. “Շատ է շոշափվում այն հարցը, որ մարդիկ ձերբակալվում են, ազատվում են, ասում են՝ ԱԱԾ-ն շոուներ է անում և այլն: Եկեք մեկընդմիշտ հիշենք՝ գումար վճարելու հետ կապված Քրեական օրենսգրքում կա հատուկ հոդված, որով հարուցվում է քրեական գործ: Եթե վնասը հատուցվում է, այդ դեպքում մարդը ազատվում է պատասխանատվությունից: Եթե այլ հոդվածներ են, իհարկե, նման բան չի կարող լինել”:

Ճշտող հարցին, թե այս դեպքում քրեական գործով պետք է պատասխանատվութան ենթարկվե՞ն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ այո: Նա նշեց, որ առաջիկայում պետք է սպասել այլ բացահայտումների:

Վանեցյանը նաև հավելեց, որ Էջմիածնի միջադեպը լիներ, թե ոչ, դա կապ չուներ այս բացահայտումների հետ: Սա լայնածավալ օպերացիա էր, որը պլանավորվել էր երկար:

դիտվել է 18568 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն