Երևան
21 / Սեպտեմբեր / 2018

Դոն Պիպոն ու գեներալ Մանվելը կարող էին բախվել. ԱԱԾ տնօրեն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ տեղեկություններ են ունեցել, որ Էջմիածնում Դոն Պիպոն ու Մանվել Գրիգորյանը կարող էին բախվել:

“Այո, ստացել ենք նման տեղեկություն, որ իրենց մեջ լարվածություն կա: Եվ հաշվի առնելով այն փաստը, որ երկու կողմի ձեռքին էլ զենք կար, այդ զենքը մի օր պետք է կրակեր”,- ասաց նա: Վանեցյանը հավելեց, որ Դոն Պիպոյի մոտից ևս մեծ քանակի զենք է վերցվել:

Հարցին, թե Մանվել Գրիգորյանցի բացի, այլ բարձրաստիճան զինվորականների մոտ խուզարկություններ սպասվո՞ւմ են, Վանեցյանը պատասխանե,ց որ որ ԱԱԾ-ն ռեպերսիվ մարմին չէ, ռեպերսիաներով չի զբաղվում:

“Ոչ մեկի տանն էլ խուզարկություն չի լինելու, եթե չլինեն դրա համար անհրաժեշտ, ստույգ տվյալներ: Եթե կլինեն, դա կլինի բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձ, թե սովորական քաղաքացի, նույն վերաբերմունքի կարժանանա”,- ասաց նա:

Վանեցյանը նաև հավելեց, որ իրենք երբևիցե ձևական որևէ տեղ չեն գնում, գործողություններն իրականացնում են՝ հստակ տվյալներն ունենալով, որոնց իսկության մեջ համոզվում են նախօրոք:

դիտվել է 25783 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են