Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Ապրեցեք երկար, շա՛տ երկար, բայց ամեն առավոտ, երբ բացեք Ձեր աչքերը, հիշե՛ք որ փամփուշտը վերջացել էր, ու բահով էին կռվում

Մեջլում Ասրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Բաց նամակ Մանվել Գրիգորյանի կնոջը` Նազիկ Ամիրյանին։ Ձեր ինքնասպանության լուրը հերքվեց: Ապրեցեք երկար, շա՛տ երկար, բայց ամեն առավոտ, երբ բացեք Ձեր աչքերը, հիշե՛ք ապրիլյան պատերազմում ընկածների անունները, հիշե՛ք, որ փամփուշտը վերջացել էր, ու բահով էին կռվում, հիշե՛ք Աբաջյան Ռոբերտին (նա նույնպես Արցախի հերոս է), որը փամփուշտների վերջանալու պատճառով պայթեցրեց իրեն` թշնամու հետ միասին, հիշե՛ք, որ զոհերից առնվազն մեկը կարող էր փրկվել, եթե Շտապ օգնության մեքենան «քչություն չաներ», գոնե մեկը իր ցավերը կմեղմացներ, եթե դեղերը «քչություն չանեին»:

Վերջապես հիշե՛ք այն երեխաներին, որոնք իրենց «ախպերիկներին» նամակ էին գրում, ոգևորում, բուֆետի գումարը հավաքում ու խտացրած կաթ ու «տուշոնկա» էին գնում` Ձեր ամուսնու վագրերի ու արջերի համար կեր: Ինքնասպանության կարիքը չկա էլ, Ձեր «գեներալը» սպանեց ձեզ...

Թերևս կարող էիք գոնե չապրել էս ամենը..չնայած էլի չեք ապրելու, զուտ գոյություն եք ունենալու` ֆիզիկապես:

Մ. Ասրյան

 

դիտվել է 580460 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են