Երևան
21 / Սեպտեմբեր / 2018

Երեխան արտասվել է ու խնդրել պարզել՝ իր նամակը տեղ հասե՞լ է

Ծանոթս, ում որդին 2016 թվականին նույնպես ծանրոց ու նամակ էր ուղարկել ճակատում գտնվող հայ զինվորին, ասում է, որ հեռուստատեսությամբ տեսնելով Մանվել Գրիգորյանի տան խուզարկության կադրերը, արտասվել է ու խնդրել պարզել` արդյոք իր նամակը հասել է:

Երեկ հայ երեխաները հասունացան: Նրանք բախվեցին ցինիզմին ու դաժան իրականությանը:

Հայ երեխաների նամակները, որ թույլ չեն տվել հասցնել հասցեատերերին, կդառնան Հայաստանի ու հայոց բանակի պատմության մասը, ինչպես ֆաշիստների համակենտրոնացման ճամբարները ու 1915 թվականին կախաղանները Մուշում եւ Վանում:

Կեղծ գեներալներն ու ֆիդայիներն այլեւս այդ երեխաներին չեն կարող խաբել հայրենասիրական ելույթներով: Նրանց դիմակները պատռվել են եւ պարզվել է, որ դրանց տակ դեմք չկա:

Միգուցե հասունացած երեխաներն այլ կերպ նայեն ազգ-բանակին: Հասկանան, որ բանակը ոչ թե պսեւդոհայրենասիրությունն է, որի տակ գեներալները հարստանում են, այլ սեփական տան պաշտպանությունն ու սեփական հայրենիքում ապրելու իրավունքը:

 

 

դիտվել է 47023 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են