Երևան
20 / Հուլիս / 2018

Եթե մեր հարևանները ուրախանան էլ գեներալ Մանվելի "դժբախտությունների" վրա,մինևնույն է վերջինս ՊԵՏՔ է շատ ԽԻՍՏ պատժվի

Անմեղության կանխավարկածը չխախտելով և փորձելով զսպել այն ինչ կցանկանայի մաղթել զինորից պարեն գողացողին,ընդամենը մեկ բան կասեմ...Եթե ՀՀ ԱԱԾ-ի տարածած տեսանյութի հիման վրա հարուցվի քրեական գործ և ապացուցվեն Արցախի հերոս,ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ուղղված մեղադրանքները,ապա վերջինիս պետք է վտարել ԶՈՒ շարքերից,զրկել ԲՈԼՈՐ զինվորական և այլ կոչումներից,ինչպես նաև պահանջել փոխհատուցում՝ Հայաստանին և Արցախին ահռելի ֆինանսական վնաս տալու համար:

Եթե մինչ երեկ գտնում էի,որ Մանվել Գրիգորյանին և նրա ընտանիքին պետք է ընդամենը հեռացնել քաղաքականությունից և ազատագրել Էջմիածինը նրանցից,ապա այժմ ԱԱԾ-ի տարածած նյութը դիտելուց հետո գտնում եմ,որ նույնիսկ եթե մեր արևելյան հարևանները ուրախանան էլ գեներալ Մանվելի "դժբախտությունների" վրա,մինևնույն է վերջինս ՊԵՏՔ է շատ ԽԻՍՏ պատժվի...Զինվորից պարեն գողացողը տեղ չունի Հայաստանում և Արցախում...Եթե ապացուցվեն ԱԱԾ-ի կողմից գեներալ Մանվել Գրիգորյանին ներկայացված մեղադրանքները,ապա վերջինիս կարելի է դասել ազգի ԴԱՎԱՃԱՆԻ շարքին,քանի որ այդ նողկալի արարքը այլ կերպ մեկնաբանել հնարավոր չէ...

 

Գագիկ Համբարյան

դիտվել է 33551 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են