Երևան
24 / Օգոստոս / 2019

Սպորտի նախարարությունը պարզաբանել է, թե ինչու է Գագիկ Ծառուկյանի որդուն տարկետում տրվում

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանում է տարածել Գագիկ Ծառուկյանի որդուն զինծառայությունից տարկետում տալու վերաբերյալ:

«Նվեր Ծառուկյանը՝ որպես ՀՊՏՀ-ում անվճար հիմունքներով սովորող ուսանող է ստացել տարկետման իրավունք

Ավելորդ շահարկումներին վերջ տալու նպատակով ներկայացնում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հիմնավորումը, որը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (https://www.e-draft.am/projects/933/justification):

Բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերում Հայաստանի Հանրապետության մարզիկները տարիներ շարունակ բարձր արդյունքներ են ցուցաբերել միջազգային մրցասպարեզներում՝ նվաճելով բազմաթիվ ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Մասնավորապես, նավամոդելային սպորտի ՀՀ հավաքական թիմի անդամները (մեծահասակների և երիտասարդների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում) 1985 թվականից սկսած մինչ օրս աշխարհի առաջնություններում նվաճել են 23 ոսկե, 30 արծաթե և 21 բրոնզե մեդալ։ Եվրոպայի առաջնություններում նվաճել են 10 ոսկե, 18 արծաթե և 12 բրոնզե մեդալ, սահմանել աշխարհի 17 ռեկորդ, հաղթել բազմաթիվ միջազգային մրցաշարերում:

Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2016 թվականին մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 14 մեդալ՝ որից 8 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Բազկամարտի ՀՀ հավաքական թիմի անդամները 2017 թվականին մեծահասակների, երիտասարդների և պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում նվաճել են 9 մեդալ՝ որից 2 ոսկե, 5 արծաթե և 2 բրոնզե մեդալ:

Հաշվի առնելով բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ անհրաժեշտություն է առաջացել բազկամարտ և նավամոդելային սպորտ մարզաձևերն ընդգրկելու ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման մեջ:

Անհրաժեշտ է նաև ոչ օլիմպիական մարզաձևերի պատանիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում ցուցաբերած արդյունքները հաշվարկել ոչ թե 1-2-րդ, այլ 1-3-րդ տեղերի հաշվարկով՝ առաջնակարգ մարզիկներին աջակցելու համար:

Պարզաբանենք, որ Նվեր Գագիկի Ծառուկյանը՝ որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող (անվճար ուսուցում) արդեն իսկ մինչև 2021 թվականն ունի տարկետման իրավունք:

Միաժամանակ տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության № 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանվում են ոչ օլիմպիական՝ ուշու, սամբո, շախմատ մարզաձևերը ներկայացնող մարզիկներին (մարզական արդյունքների հիման վրա) տարկետում տալու պայմանները, իսկ ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագծով նախատեսվում է նշված մարզաձևերի ցանկում ավելացնել նաև նավամոդելային սպորտը և բազկամարտը: Վստահ ենք, որ վերոհիշյալ որոշմամբ տարկետում ստացող մարզիկները միջազգային ամենահեղինակավոր մրցահարթակներում շարունակելու են բարձր պահել Հայաստանի Հանարպետության պատիվը:

դիտվել է 38790 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Հույով լի սենյակը Տավուշում

ՌՈ գնդապետը կալանավորվել է

Որտեղ, ինչպես և ինչու են Դոն Պիպոյին «փռել ասֆալտին». մանրամասներ

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին