Երևան
23 / Հուլիս / 2019

Որ դեպքում Հայաստանը Սու-30ՍՄ կործանիչ կստանա

Ռուս փորձագետ Իվան Կոնովալովը Ռուսարմինֆոյի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանին Սու-30ՍՄ կործանիչ մատակարարելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկար էր հրապարակել արված կործանիչի խցից: Փաշինյանն այն անվանել էր լավագույններից մեկն աշխարհում, որից հետո ռազմական փորձագետները հայտարարել են, որ վարչապետը մտադիր է բանակցություններ սկսել չորրորդ սերնդի կործանիչի մատակարարման շուրջ:


Կոնովալովը նշել է, որ բանակցություններն ընթանում են դեռ 2012 թվականին: Նրա խոսքով, Սու-30ՍՄ չի կարող մատակարարվել Ռուսաստանի ու Հայաստանի ռազմական համագործակցության, բարեկամական մատակարարումների շրջանակում:

Դրա համար Երևանը պետք է վճարի: Այդ դեպքում մատակարարումը հնարավոր կլինի և ոչ մի հարց չի լինի: «Դրանք կմատակարարվեն և ամենավերջին մոդիֆիկացիայով», – ասել է Կոնովալովը:

Իվան Կոնովալովը կարծում է, որ Սու-30ՍՄ-ի մատակարարումը կարող է իրականցվել մինչև 2024 թվականը:

դիտվել է 13953 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է