Երևան
20 / Հուլիս / 2018

ՀՀԿ-ն հրաժարվել է Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումներից

Ընտրական օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի առաջիկայում, խորհրդարանում լրագրողներին ասաց նախագծի հեղինակներից “Իրազեկ քաղաքացիների միավորում” ՀԿ նախագահ Դանեիլ Իոաննիսյանը: Նա նախագծի վերաբերյալ հարցեր էր քննարկում Ծառուկյան դաշինք խմբակցությունում: Իոաննիսյանն ասաց, որ միայն ՀՀԿ խմբակցությունն է այս փուլում հրաժարվել քննարկումներից:

“Մեկ տառ գրելուց առաջ մենք բոլոր խորհրդարանական կուսակցություներին և արտախորհրդարանական ուժերին առաջարկել էին քննարկել, մտքերի քննարկումներ անել: Բացի ՀՀԿ-ից, մնացած բոլորի հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակումներ: ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումից: Պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է համապատասխան հանձնաժողով, այդ ժամանակ կքննարկեն; Մենք ասացինք՝ չենք ուզենա նախագծի վրա աշխատանք սկսել՝ նախքան բոլորի հետ քննարկելը”,- ասաց նա:

Նախագիծը ներկայում մշակվում է քաղաքացիական հասարակության կողմից՝ կառավարության հետ համագործակցելով: Այնուհետև կառավարության կողմից ստեղծվող աշխատանքային խումբն այն ամբողջական տեսքի կբերի: Աշխատանքային հանձնաժողով է ստեղծվելու նաև խորհրդարանում:

Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Ընտրական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ փոփոխության են ենթարկվում, որովհետև օրենսգիրքը տեխնիկապես շատ թերի է և գրեթե նախատեսված չէ արտահերթ ընտրությունների համար:

Ինչ վերաբերում է ռեյտինգային ընտրակարգին, Իոաննիսյանն ասաց, որ ռեյտինգային ընտրակարգը հանվում է, լինելու է փակ համամասնական պարզ ու բոլորին հասկանալի ընտրակարգ: Քննարկվում է նաև տեղական ինքնակառվարման մարմինների ընտրակարգը փոխելու հարցը:

 

դիտվել է 31569 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են