Երևան
19 / Հուլիս / 2018

20 ամյա սպայական զինծառայության չգնահատված կողմերը

20 ամյա ծառայության ստաժ ունեցող սպան արժանի է անհատույց բնակարան ստնալ։

Ամեն անգամ լսելիս, որ ՀՀ ՊՆ վարչական համալիրում կամ այլ մի վայրում կայացել է խորհրդակցություն՝ նվիրված զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի ընթացքին, մտքերը սկսում են սղոցել ուղեղս։

Ծրագրի շահառուները հնարավորություն են ունենալու երկարաժամկետ և գործող նվազագույն տոկոսադրույքով արտոնյալ հիփոթեքային վարկ ստանալ և գնել կամ կառուցել բնակարան։ Մինչ այդ դրանք անհատույց էին տրվում (կամ գոնե հույս կար, որ մի գեղեցիկ օր կտրվեն)։ 

Այժմ, տեսնելով ԱԱԾ բացահայտումները, արդեն լույս է սփռվում թե ինչու բյուջեյում փող չկա սպաներին բնակարաններով ապահովելու համար։

Մանվելի նմաններն են, որ թելադրել են իրավիճակ և ցավը նրանում է, որ ՊՆ ղեկավարությունը անտարբեր է մնացել (առավել վատ եթե տեղյակ չեն եղել)։

Բաց աղբյուրներից տեղեկություն ունեմ, որ մոտ 4000 սպայական ընտանիք բնակարանային ապահովման հերթի մեջ է։ Մանվել Գրիգորյանի ավտոպարկի ամեն մեքենա իր միջին արժեքով արժե 1 բնակարան։

Իսկ ի՞նչ է լինելու այն սպաների հետ, որոնք ծառայել են արդեն 19 տարի, փաստացի հերթագրված են և հասել են թոշակի գնալու տարիքի շեմին։ Ահա այս հարցը քննարկեք պարոնայք։

Կոչ եմ անում դադրեցնել «Մատչելի բնակարան զինծառայողին» ծրագիրը, մի վաճառեք զինծառողների վրա այն ինչ պետք է անհատույց հատկացնեք։
Եվ ոչ մի պաշտոնյա ի դեմս նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանի թող սպաների անունից հայտարություն չանի, որ սպաները քննադատել են զինծառայողների մասնակցությունը ապրիլի 23-ի երթին, որը կարծում եմ ճակատագրական էր Սերժ Սարգսյանի հրաժարական տալու հարցում։

Եթե ցանկանում եք իրավիճակին տիրապետել ուղակի մտեք ցանկացած զորամաս և անանուն հարցում անցկացրեք սպայական կազմից։

Հիշում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքը Աժ ամբիոնից և այժմ ձայն եմ բարձրացնում թոշակի գնացած սպաների, հիմա ակտիվ ծառայություն իրականացնող և թույլ կտամ նաև ապագա սպաների անունից այս կոչը անել։

Ռազմա ուսումնական հաստատություններ ընդունվել ցանկացողների թիվը տարեց տարի նվազում է։ Ի՞սկ դուք չեք մտածում նրա մասին, որ եթե այս տեմպով շարունակեք մի գեղեցիկ օր ցանկացող ընդհանրապես չի լինի։ Վստահ եմ, 16-17 տարեկան պոտենցիալ կուրսանտը նայելով դիմացի հարևան վարձով բնակվող սպային և նրա սոցիալական վիճակին չի ցանկանում գնալ այդ ճանապարհով, իսկ նույնիսկ եթե ցանկանում ծնողը սթափության կոչ է անում։

Եվ իհարկե խնդրում եմ տարածել և առավել լսելի դարձնել ակտիվ ծառայության մեջ գտնվող և թոշակառու սպաների ձայնը։

Սպաների բարին ցանկացող և սպաների հոգսով ապրող ֆեյսբուքյան օգտատեր։ 

դիտվել է 62151 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են