Երևան
16 / Նոյեմբեր / 2018

Զինվորը տեղում մահացել է. հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը՝ մեղադրյալի աթոռին

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Մանգասարյանի մահվան մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ N զորամասի ծառայության պահեստում 2017թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի պայթյունաբեկորային վնասվածքներ է ստացել նույն պահեստում աշխատանքներ կատարող, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը։ Պահեստապետ, պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը և պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սերգեյ Ալումյանն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել զինհոսպիտալ:

Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետ Ա.Գրիգորյանը՝ կոչումով մայոր, որպես պաշտոնատար անձ՝ իր ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, ինչն էլ անզգուշությամբ 2017 թվականի նոյեմբերի 4-ին առաջացրել է ծանր հետևանքներ:

Մասնավորապես՝ մայորը, խախտելով զորամասի ՀՀՍ պահեստում սպառազինության և ռազմամթերքի պահպանման կարգը, այն է՝ իրավունք չունենալով ՀՀՍ ծառայության պահեստ ընդունել վերջնական մարտական վիճակի բերված ՌԿԳ-3 տեսակի հակատանկային կումուլյատիվ նռնակները, 2016 թվականի ռազմական գործողություններից հետո այդպիսիք ընդունել և պահել է պահեստում, որից հետո անմիջապես չի զեկուցել ըստ վերադասության։ Բացի այդ, անտեսելով ՀՀՍ պահեստում ցանկացած տեսակի զինամթերքի քանդման, մասնատման, տեխնիկական տեսակի որևէ աշխատանքներ կատարելու արգելքը` 2017 թվականի նոյեմբերի 4-ին նույն ծառայության պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցին հանձնարարել է նշված նռնակները բերել ոչ մարտական վիճակի և դասավորել արկղերում և սա այն դեպքում, երբ զուգահեռ նույն պահեստում սպառազինության տեխնիկական սպասարկման, մաքրման և դարսակման աշխատանքներ են կատարել շուրջ 10 այլ զինծառայողներ։ Ավելին՝ չի վերահսկել նռնակների քանդման ընթացքում անվտանգության նորմերի պահպանումը` չի հեռացրել վտանգավոր աշխատանքի կատարման վայրից մյուս զինծառայողներին, միջոցներ չի ձեռնարկել այդ աշխատանքում չընդգրկված անձնակազմի ելումուտը կանխելու ուղղությամբ:

Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 11:50-ի սահմաններում, նշված պահեստ են մուտք գործել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Հրանտ Մանգասարյանը և Սերգեյ Ալումյանը, ովքեր Գ.Հյուսնունցի հետ միասին մասնակցել են նռնակների քանդման աշխատանքին, որի ընթացքում` ժամը 12:00-ի սահմաններում, տեղի է ունեցել հակատանկային նռնակի պայթյուն, ինչի հետևանքով մարմնի տարբեր մասերում ստացած պայթյունաբեկորային վիրավորումներից Հրանտ Մանգասարյանը տեղում մահացել է, իսկ պահեստապետ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Հյուսնունցը, ինչպես նաև ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանն ստացել են կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մայորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների ամբողջական, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 85928 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանի...

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...