Երևան
20 / Հուլիս / 2018

Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին վախեցած է՝ չի ներկայացել ավարտական քննությանը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` Մանվել Գրիգորյանի կրտսեր որդի Արմանը փաստաթղթերով Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական տնտեսական քոլեջի ֆինֆակի ավարտական կուրսի ուսանող է: Սակայն քոլեջի ո՛չ դասախոսները, ո՛չ ուսանողները նրան երբեւէ չեն տեսել: Թե ինչպես է Մանվելի որդին հայտնվել ավարտական կուրսում, երբ նրան քոլեջում ոչ ոք չի ճանաչում, հատկապես վերջին իրադարձություններից հետո որեւէ մեկի համար գաղտնիք չէ:

Նշենք, որ խոսքը պետական ուսումնական հաստատությունում սովորելու մասին է, որը ֆինանսավորվում է պետբյուջեի կողմից:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` վերջինս չի ներկայացել անգամ ավարտական քննություններին: Այս անգամ չներկայանալն այլ պատճառներ ունի՝ գեներալի որդին վստահ չէ, թե քոլեջում կհանդուրժեն հոր ազգադավ կեցվածքը»:

 

դիտվել է 39962 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են