Երևան
21 / Փետրվար / 2019

«Ժողովուրդ». Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը

«ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը մերժել է ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ազատամարտիկների առաջարկը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում էլ Միքայելյանը հայտարարել է. «Ես երբեք չեմ լինի ԵԿՄ նախագահ»:

Իսկ հարցին, թե «Ազատամարտիկների դաշինքը» ակտիվ քննարկում­ներ է սկսել տարբեր միությունների հետ, որոշել են ԵԿՄ-ում նոր համագումար անցկացնել և դառնալ կառույ­ցի նոր ղեկավարություն, Միքայելյանը նշել է. «Ինձ թվում է՝ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, դառնա պատերազմ ան­ցած մարդկանց ակումբ, մշակվի նոր կանոնադրություն: Այն մարդիկ, ովքեր մնացել են հետին պլանում, պետք է արժևորենք, ապագա սերնդին ցույց տանք, թե ով էր դասալիք, ով էր հերոս:

Այսօր պատերազմ ան­ցած տղաներ կան, որ իրոք քայլող լեգենդներ են, սակայն մի տեսակ անտեսված: Եղել է դու ինձ, ես քեզ, հո­գեբանություն, մրոտել են մարդկանց անունները, ովքեր չեն հնազանդվել իրենց»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 18124 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն