Երևան
19 / Հուլիս / 2018

Ադրբեջանը սկսել է վիրտուալ պատերազմը Նախիջեւանում

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել, նկարահանված ագիտպրոպի լավագույն ավանդույթներով, որը պատմում է, թե ինչպես են «ազատագրել» Նախիջեւանի Գուննութ գյուղը:

Տեսանյութում ադրբեջանցիներն իրենց դրոշն են տեղադրել ինչ-որ բարձունքի վրա եւ պնդում են, որ գյուղը մարտերով են գրավել:

Հայկական կողմն ասում է, որ Ադրբեջանը չի խախտել Հայաստանի պետական սահմանը եւ միայն դիրքերն է մոտեցրել սահմանին՝ ինժեներական աշխատանքներ կատարելով:

Ի՞նչ են վկայում տեսանյութն ու Ադրբեջանի տեղեկատվական հարձակումը: Եթե Ադրբեջանը խախտել է Հայաստանի պետական սահմանը եւ գյուղ «ազատագրել», որը հայկական կողմում էր, ապա դա պատերազմի հայտարարում է: Հայաստանի ղեկավարությունը միջազգային կազմակերպություններին պետք է ներկայացնի տեսանյութը որպես պետության դեմ ագրեսիայի ապացույց:

Եթե Ադրբեջանը չի խախտել Հայաստանի սահմանը, որի մասին հենց իրենք են նշում տեսանյութում, նշանակում է, որ այդ երկրի նախարարությունը զեկուցում է, որ սեփական տարածքում է առաջ շարժվել եւ «ազատագրել» սեփական գյուղը:

Ռազմական փորձագետներն ասում են, որ Ադրբեջանն այս տարիների ընթացքում չէր կարողանում վերահսկել սեփական տարածքը, որը չեզոք էր անվանում: Ինչո՞վ է պայմանավորված չեզոք գոտին վերացնելու եւ դիրքերը սահմանին մոտեցնելու որոշումը: Կա՞ն փաստաթղթեր կամ պայմանավորվածություններ, որոնք Բաքվին պարտավորեցնում են պահպանել չեզոք գոտին: Այդ պայմանավորվածություններն ուժը կորցրե՞լ են:

Այսօր ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր Ֆեյսբուքի էջում գրել է. «Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։ Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»։

դիտվել է 57659 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են