Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Միլիարդների հոսքը. Ինչ է փնտրում ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ»-ում

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները հատուկ գործողություններ են իրականացրել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության շենքում: Միաժամանակ, տեղեկություն է եղել, որ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության մեծ թվով ծառայողները հատուկ գործողություններ են իրականացրել նաև «Էլլիպս» անվտանգության համակարգերի ընկերությունում: Թե ինչ է փնտրում ոստիկանությունն այս երկու ընկերությունենրում, դեռևս պաշտոնական տեղեկություն չկա:

Այս երկու ընկերությունները փոխկապակցված են միմյանց հետ, դրանց սեփականատերերը, պաշտոնական տեղեկություններով, Գուրգեն և Ալեքսան Զաքարյան եղբայրներն են: Թեև «Սեքյուրիթի Դրիմ»-ի անունը կապվում է նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի հետ: Ալեքսան Զաքարյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի իրենց ընկերության հետ, և որ «Սեքյուրիթի դրիմի» սեփականատերերը «Էլլիպս» ընկերության սեփականատերերն են:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը զբաղվում է Հայաստանում ճանապարհային արագաչափերի և տեսախցիկների տեղադրմամբ: Այս ընկերության կողմից քաղաքացիներին անհարկի տուգանելու մասին բազմիցս խոսվել է, ընկերությունը տարեկան մի քանի միլիարդ դրամ էր հավաքագրում տեսախցիկներով ու արագաչափերով գանձվող տուգանքներից:

2011 թվականին «Սեքյուրիթի դրիմը», հաղթելով ձեռքբերման և շահագործման մրցույթում, հանրապետության ամբողջ տարածքում արագաչափեր և տեսախցիկներ տեղադրելու թույլտվություն էր ստացել: 2016 թվականի նոյեմբերին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ և կառավարության համապատասխան որոշմամբ «Սեքյուրիթի դրիմ»-ի և «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի՝ սեփականության ձևով պայմանավորված գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը հանձնվել էին պետական և համայնքային կառույցներին: Դրանք չէին պետականացվում, բայց ֆինանսական հոսքերը պետք է ուղղվեին պետական ու համայնքային բյուջե: Դրանից մասնահանում էին կատարվելու նշված ընկերությունների մատուցած ծառայությունների համար:

«Սեքյուրիթի դրիմ»-ի ֆինասնական հոսքերը ուղղվում էին պետական, իսկ «Փարկինգ Սիթի Սերվիս»-ինը, որը սպասարկում է կարմիր գծերը, Երևանի բյուջեներ:

2017-ին Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ընկերության հետ նոր պայմանագիր էր կնքվել՝ փոքրացնելով գանձվող տուգանքներից «Սեքյուրիթի դրիմ»-ին հասանելիք չափաբաժինը: Այն ժամանակ ոստիկանությունը պարզաբանել էր, որ ճանապարհատրանսպորտային միջոցներից գանձվող տուգանքների 50 տոկոսի՝ 4.2 մլրդ դրամի փոխարեն «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը տարեկան 2.9 մլրդ դրամ է ստանալու:

Տարիներ շարունակ «Սեքյուրիթի դրիմ»-ը հսկայական գումարներ է գանձել վարորդներից: Օրինակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ դեռևս ԱԺ պատգամավոր էր, հաշվարկել էր, որ 2012-2015 թվականներին արագաչափերն ու տեսախցիկները սպասարկող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը տուգանքների դիմաց գանձված գումարներից ստացել էր 10-12 միլիարդ դրամ:

դիտվել է 82064 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանի...

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...