Երևան
21 / Սեպտեմբեր / 2018

Տեխնիկապես հնարավոր չէ, որ ընտրությունները լինեն այս տարի. ՀՀԿ խմբակցության ղեկավար

Ընտրությունների հարցում շտապողականությունը կարող է խանգարել միջազգային մեր իմիջին: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադռանալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին:

«Հնչում են կարծիքներ, որ մեզ պետք չի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Բայց դրանով մենք 25 տարիների աշխատանքը ջուրը կգցենք: Ամեն ինչ կախված կլինի քննարկումներից, կոնսենսուսից: Ինձ թվում է կլինի այդ կոնսեսուսը»,-ասաց նա՝ հավելելով, որ տեխնիկապես հնարավոր չի համարում, որ ընտրությունները լինեն այս տարի:

«Վենետիկի հանձնաժողովը հետաքրքիր բան է առաջարկել, որ ընտրական օրենսգիրքը ընդունվելուց հետո մեկ տարի ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն: Եթե թույլ չտան ուժերին նախապատրաստվել, դա կարող է վնասել մեր հեղինակությանը»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

դիտվել է 14108 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են