Երևան
19 / Հուլիս / 2018

Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղափոխվել է ԱԱԾ

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել է ԱԱԾ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ-ն Շմայսի առանձնատանը գործողություններ է իրականացնում: Խուզարկությունը տեւել է մոտ 2 ժամ: Առաքել Մովսիսյանի կինը՝ Նելլի Մովսիսյանը, մեզ փոխանցեց, որ ԱԱԾ-ականները հայտնել են, թե անօրինական զենք-զինամթերք են փնտրում:

Առաքել Մովսիսյանի առանձնատան խուզարկությամբ հայտնաբերվել է 5-6 ատրճանակ եւ 2 հրացան, որը նրա կնոջ խոսքերով, օրինական է: Առաքել Մովսիսյանն այժմ ԱԱԾ-ում է, նա հարցաքննվում է:

Առաքել Մովսիսյանի եղբայրը՝ Վոլոդյա Մովսիսյանը, մեզ հայտնեց, որ ԱԱԾ աշխատակիցները թույլ չեն տվել առանձնատան դարպասներից առաջանալ: Մեր հարցին՝ ինչ կարգավիճակով են եղբորը ԱԱԾ տարել, պատասխանեց. «Նորմալ»: 

դիտվել է 66237 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են