Երևան
17 / Նոյեմբեր / 2018

Իրավապահները վերադարձան. ճակատագրական պահ

Հայաստանում այսօր տեղի է ունենում իրավապահ համակարգի եւ հանրության հաշտեցման պատմական գործընթաց, ներքին զորքերի կազմավորման 26-րդ տարեդարձի կապակցությամբ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը եղել է ներքին զորքերի զորամասում, ծանոթացել ոստիկանության հատուկ միջոցների, զինանոցի հետ: Նիկոլ Փաշինյանը նաեւ ասել է, որ ոստիկանությունը պետք է վերանայի հատուկ միջոցներից որոշների կիրառումը, ելնելով դրանց վտանգավորությունից:

Փաշինյանը միաժամանակ հայտարարել է, թե որեւէ մեկի մոտ կասկած չպետք է լինի նաեւ, որ անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը, իրավապահները օրենքի ուժով եւ դրա սահմաններում կկանխեն հասարակական կարգի խախտմանն ու անվտանգությանը սպառնացող որեւէ գործողություն, կատարելով իրենց օրինական, սահմանադրական պարտականությունը:

Իրավապահ համակարգը Հայաստանում տարիներ շարունակ գործել է լիովին այլ տրամաբանությամբ, քան ենթադրել է այդ համակարգի գործառույթը, Սահմանադրության եւ օրենքի, պարզապես պետության տրամաբանությունը: Իրավապահ համակարգի գլխավոր խնդիրը դիտարկվել է գործող իշխանության դիրքերի ամրությունն ապահովելը: Այդ իշխանությունն իրեն նույնացնելով պետության հետ, պետությանը սառնացող վտանգի հետ է նույնացրել նաեւ իր մարտահրավերները: Իրավապահ համակարգի պարտականությունը եղել է հենց այդ մարտահրավերներին արձագանքելը: Միաժամանակ, իրավապահ համակարգի մի շարք ղեկավարներ ներքաշված են եղել քաղաքական համակարգի տնտեսական հարաբերությունների դաշտ, ինչը դիտարկվել է փոխադարձ «հավատարմության» երաշխիք:

Ներկայում նոր իշխանությունը քանդում է նախկին սխեմաները եւ իրավապահ համակարգին վերադարձնում իր բուն պարտականությունների դաշտ: Այստեղ ոչինչ միարժեք չէ, սակայն ստեղծված է բավական հետաքրքիր իրավիճակ: Իրավապահ համակարգի կառույցները, հատկապես վարչապետի անմիջական ենթակայության տակ գործող ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, արագորեն վերգտնում են իրենց պետական գործառույթը՝ օրենքի եւ իրավականության ապահովումը, պայքարը կոռուպցիայի դեմ, պետական եւ հանրային անվտանգության ապահովումը:

Իրավապահների գործունեությունից անգամ տպավորություն է, թե այդ կառույցները որոշակիորեն նույնիսկ «կարոտել» են իրենց բուն գործառույթները, «կարոտել» են իրենց մասնագիտական եւ պետական առաքելությունը:

Տվյալ պարագայում խնդիրը նաեւ այն է, որ տարիների ընթացքում տեղի է ունեցել ոչ միայն հանրության նվաստացում: Իշխող համակարգը գործնականում նվաստացրել է նաեւ իրավապահներին, նրանց փաստացի վերապահելով օլիգարխիկ եւ քրեական սեգմենտների պահապանի դեր: Ավելին, առանձնակի պատասխանատու պահերին իրավապահներին «քաղաքավարի» կերպով տարել են մի կողմ եւ գործը վստահել քրեական տարրերին, օլիգարխիայի թիկնազորին, կասկածելով, որ իրավապահները կդրսեւորեն անմնացորդ եւ մինչեւ վերջ «հավատարմություն»:

Ի դեպ, նրանց հանդեպ հին համակարգի այդ «կասկածն» անշուշտ խոսում է իրավապահների, կամ առնվազն այդ կառույցներում գործած բազմաթիվ իրապես մասնագետների, պատվախնդիր մասնագետների դրական բնութագրի մասին:

Խոշոր հաշվով, ներկայում ոչ միայն իրավապահ համակարգի եւ հանրության «պատմական հաշտության» պահ է, այլ նաեւ, ու թերեւս նախ եւ առաջ՝ իրավապահ համակարգի եւ մասնագիտական խղճի, մասնագիտական էթիկայի «պատմական հաշտության» պահ, երբ համակարգն ու մասնագիտական, պետական առաքելությունը վերգտել են իրար, եւ իրենց իսկ ձեռքում է այդ հաշտությունը անշրջելի դարձնելու ճակատագրական պահը, իրացնելով երկրում օրինականության եւ իրավահավասարության հաստատման իրենց բաժին պատասխանատվությունը:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 37559 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

«Ինձ ու Շարմազանովին ասում են ՀՀԿ-ի TWIX». Աշոտյան (տեսանյութ)

Ֆրանսիայում հայտնվել է նոր Վանգան, ահա, թե ինչ է գուշակել Ադրբեջանի մասին և ինչ է սպասվում Հայաստանի...

2019-ի ամենանորաձև ու շքեղ զգեստները

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...