Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Ոստիկանության կոչը քաղաքացիներին

Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը տիրապետում է երկրի օպերատիվ իրավիճակին, բարեխղճորեն կատարում է օրենքով իրեն լիազորված բոլոր պարտականությունները, այդ թվում՝ հանցագործությունների նախականխում, կանխում, խափանում և, իհարկե, բացահայտում: Սակայն հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի և յուրաքանչյուրի պատրաստակամությունն ու աջակցությունը:

Եթե նախկինում ականատես եք եղել հանցագործության կամ տուժել եք հանցագործությունից, և ինչ-ինչ պատճառներով չեք դիմել ոստիկանություն, դիմեք. ոստիկանությունն իր թափանցիկ ու մարդակենտրոն գործելակերպով երաշխավորում է բոլոր դիմումների անաչառ քննություն և առարկայական արդյունքներ:
Հարգելի քաղաքացինե՛ր, կոչ ենք անում անկաշկանդ ու պարտադիր ոստիկանություն դիմել նաև նախապատրաստվող կամ կատարվող հանցագործության մասին տեղեկություն ունենալու դեպքում:

ՀՀ ոստիկանությունը երաշխավորում է Ձեր անձի գաղտնիությունը, Ձեր և ընտանիքի անդամների անվտանգությունը:

Հանցավոր ցանկացած դրսևորման համատեղ, արագ և արդյունավետ հակազդելը բխում է մեր իրավագիտակից հասարակության շահերից:

դիտվել է 41006 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են