Երևան
16 / Հունիս / 2019

«Սիրո և նվիրումի երեք տարի». Արևիկ Ուդումյանն ու Արամ Վարդևանյանը նշում են ամուսության տարեդարձը

Արևիկ Ուդումյանի ու Արամ Վարդևանյանի գեղեցիկ ընտանիքը 3 տարեկան է: Նրանք իրար հավերժ սիրելու խոստում տվեցին 2015-ին ու առ այսօր իրենց ներդաշնակ ու սիրով լի ամուր ընտանիքի օրինակով վարակում են շատերին:

Հաղորդավարուհին և իրավագետը երկու տարի ընկերություն անելուց հետո նշանադրվել էին 2014-ի հոկտեմբերին: Զույգի հարսանյաց արարողությունն անցել էր շքեղ ու գեղեցիկ մթնոլորտում, իսկ հարսնացուն փայլել էր իր նրբագեղ և յուրօրինակ արտաքինով:

Ամուսնությունից ուղիղ մեկ տարի անց Արևիկի և Արամի նորաստեղծ ընտանքիում լսվեց մանկան ճիչ՝ էլ ավելի ամրապնդելով ու կատարյալ դարձնելով նրանց երջանկությունը: Հաղորդավարուհին ամուսնուն արու զավակ պարգևեց: Արևիկն այն քիչ հայտնիներից է, ով ի սկզբանե չթաքցրեց իր երեխայի դեմքը և իր երկրպագուներին ցույց տվեց որդուն՝ Ռուբենին: Բազմազբաղ ծնողներ լինելով հանդերձ՝ Արևիկն ու Արամը միշտ գտնում են ազատ ժամանակ երեխային նվիրելու ու նրա դաստիարակությամբ անձամբ զբաղվելու համար:

Այսօր շոու-բիզնեսի ամենահամակրելի զույգն ամուսնության առթիվ Ինստագրամի էջում հրապարակել է իրենց սիրո մասին պատմող գեղեցիկ և անկեղծ լուսանկարները՝ ամփոփելով միասին ապրած ջերմ ու տաք երեք տարիները:

 

դիտվել է 21367 անգամ

«Այսօր նորից հոսք կա, հին և նոր անդամների վերադարձ կա ՀՀԿ». Արմեն Աշոտյան

Օր առաջ պետք է վերջ դրվի «հայաստանցի»-«արցախցի» տարանջատումներին

Տեսանյութ․ Գոհար Գասպարյանը՝ երկրորդ հղիության մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է

Առաջարկ տավուշեցի երեխաների համար՝ Իջևանի գինու-կոնյակի գործարանի կողմից

Ամերիաբանկի գործունեությունը` թվերով. մաս 3