Երևան
21 / Փետրվար / 2019

«Հաճելի է վերադառնալ պետդեպարտամենտ». Արմեն Սարգսյանը գրառում է կատարել հյուրերի գրքում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով հունիսի 29-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարության շենքում հանդիպում է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, այցի ավարտին գրառում է կատարել պետքարտուղարության հյուրերի գրքում։

«Հաճելի է վերադառնալ պետդեպարտամենտ և (խմբ.- որպես ՀՀ նախագահ) իմ առաջին հանդիպումն անցկացնել պետքարտուղարի հետ»,- գրել է ՀՀ նախագահ Սարգսյանը:

 Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի վերջին օրը պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ջերմ ու անմիջական մթնոլորտում կայացած հանդիպմանը Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարևորում է հայ-ամերիկյան գործընկերության հետեւողական զարգացումը և պետքարտուղարին ներկայացրել է «նոր Հայաստանի» պատրաստակամությունը` շարունակելու ամրապնդել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ։

դիտվել է 3967 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն