Երևան
26 / Հունիս / 2019

Ռուբեն Հայրապետյանը հրաժարվեց նախագահել ՀՖՖ համաժողովը. ութ ակումբ հեռացվեց ՀՖՖ-ից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 26-րդ համաժողովն անցկացվեց Սևանում: Համաժողովի մեկնարկին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շեշտեց, որ ինքը չի նախագահի այդ նիստը:

«Մի շարք լրատվականներ, և «վայ ֆուտբոլասերներ» փորձում էին ներկայացնել՝ իբր այսօր համաժողովում կլինի ՀՖՖ նախագահի ընտրություններ, բայց չկա մնան բան: Մեր օրակարգը բաժանված է եղել բոլորին և նման բան չի եղել օրակարգում: Ուզում եմ ձեզ ասել, որ ՀՖՖ-ն թաքուն ոչինչ չի անում»,-ասաց Հայրապետյանը:


ՀՖՖ նախագահի՝ համաժողովը նախագահելու իրավասությունները նա փոխանցեց Արմեն Մինասյանին՝ ՀՖՖ նախագահի տեղակալին: Մինասյանը ներկայացրեց Ռուբեն Հայրապետյանի ուղերձ-զեկույցը, թեպետ նա դահլիճում էր:

Այնուհետև ներկաներին ներկայացվեց տեսանյութ՝ 2017 թվականի կատարված աշխատանքի ամփոփմամբ:

ՀՖՖ գործադիր կոմիտեի առաջարկությանը ներկայացվեց «Միկա», «Ուլիս», «Արմավիր», «Ֆուրման Աբրահամյան», «Հայ Արի», «Էսթեղլալ-Կոտայք», «Զվարթնոց-ՀԱՈՒ» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբներ-հասարակական կազմակերպությունների՝ ՀՖՖ-ից հեռացման հարցերը: Ներկա բոլոր 24 պատվիրակները կողմ քվեարկեցին հեռացմանը: «Շիրակ»-ի հեռացումը կապվում է ՀՖՖ-ի, ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կանոնադրությունների խախտումներով:

Ժողովի ընթացքում նորից միաձայն հաստատվեց մի շարք ՓԲԸ-ների, ՀԿ-ների անդամակցությանը ՀՖՖ-ին, այդ թվում նաև՝ «Արարատ-Արմենիա», «Նորացված Փյունիկ» և «Էրեբունի սպորտային ակումբը»:

դիտվել է 34389 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ռոբերտ Քոչարյանը անձամբ եկավ Երևան ՔԿՀ

«Գիտական Արցախ» պարբերականը թողարկեց 2019թ-ի առաջին համարը

Ոստիկանությունը ուժեր է կենտրոնացնում Երևան ՔԿՀ-ի մոտ. Ռոբերտ Քոչարյանի աջակիցները հավաքվել են

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է