Երևան
23 / Հուլիս / 2019

Շնորհակալություն հեղափոխությանը, մեզ ազատեց մի թյուրիմացությունից

Կարդացեք Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նախկին տնօրեն ի ատենախոսությունը: Բոլորը հասկանում էին, որ Սերժ Սարգսյանի նշանակածին քննադատելը վտանգավոր է, բայց կան պատվի մարդիկ՝ անկախ ամեն ինչից: Այդ ատենախոսության մասին փայլուն քննադատություն է գրել Ալբերտ Մուշեղյանը «Սադախլոյի ռուսերենով գրած ատենախոսությունը» վերնագրով: Քննադատությունում ընդգծվում է սիրողականությունը, կեղծիքները, տաֆտալոգիան, ոչնչով չհիմնավորված հռչակագրային հայտարարությունները, չստուգված աղբյուրներին անքննադատ մոտեցումը, ոչ հավաստի հղման ապարատը, նորույթի և ինքնուրույնության բացակայությունը, ատենախոսության բովանդակության անհամապատասխանությունը մասնագիտությանը, որով պաշտպանության է ներկայացվել:

Իր հերթին, ԲՈՀ-ը եզրակացություն է տվել՝ նշելով, որ ատենախոսությունը չի համապատասխանում դոկտորական կամ թեկնածուական ատենախոսության կամ նույնիսկ ուսանողական դիպլոմային աշխատանքի չափանիշներին և պետք է մերժվեր նախապաշտպանության փուլում:

Եթե սրանով կարելի է ավարտել Դեմոյանի մասին խոսակցությունը որպես չկայացած գիտնականի, ապա նրա մարդկային կերպարն արժանի է ուսումնասիրության, որ հայկական օլիմպոսում այլեւս նման կերպարներ չլինեն: Բոլորին հայտնի է նրա անքաղաքավարի վերաբերմունքը կանանց հանդեպ, երբ կոչ էր արել հաղթողների հետ լինել: «Հաղթողն էլ», բնականաբար, ինքն էր, չէ՞ որ նրա մեջքին Սերժ Սարգսյանն էր կանգնած: Դեմոյանը նման վուլգար ձեւակերպումներ է հնչեցրել բոլոր նրանց հանդեպ, ովքեր իրեն ձեռնտու չեն եղել: Այնպես որ, շնորհակալություն հեղափոխությանը, որ մեզ ազատել է այդ «անհեթեթությունից»:

Մինչդեռ գիտության ոլորտի ավելի խոշոր կոռուպցիոներ շնաձկները (նույնպես առանց գիտական ձեռքբերումների ու ինտրիգներով) դեռ իշխանության մեջ են:

ԳՐԻԳՈՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 86201 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Չինաստանում հենց բեմի վրա դանակահարել են հոնկոնգցի դերասանին (տեսանյութ)

Սարգսյան,Նիկոլը ո՞նց է. տեսանյութ

Տեսանյութ․ Ինչպես են նշել Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանն իրենց որդու տարդարձը

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է