Երևան
23 / Սեպտեմբեր / 2018

Նոր սկանդալ. Նախկին իշխանություններն ապօրինի հսկայական գումարներ են հանել երկրից, հիմա էլ միջնորդող կազմակերպությունը օգնություն է խնդրում Փաշինյանից

Վերջերս համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ որպես գործարար ներկայացող Գագիկ Թամրազյանը (“Universal”-ի Գագոն) բարձրաձայնում է Բավրայի անցակետում իր ընկերության համար արհեստական խոչընդոտներ ստեղծելու մասին: Գործարարը որպես վերջին փոփոխությունների զոհ է ներկայանում ու Փաշինյանին ապավինողների շարքն անցած օգնություն է հայցում վարչապետից:
Ինչպես ներկայանում է Թամրազյանը ինքը եղել է Լոս Անջելես-Հայաստան կապող կամուրջի հիմնադիրը և արդեն 30 տարի է, ինչ մի երկրից մյուս երկիր իրականացնում է դրամական փոխանցումներ և ծանրոցների ու բեռների փոխադրումներ: 30 տարի սահուն մեքենայություններ անելով պարծեցող այս գործարարն, ինչպես պարզվում է, ունի ոչ այնքան մաքուր մասնագիտական կենսագրություն, որքան կարող է թվալ:
Ըստ մեր տեղեկությունների, “Universal service exchange” կազմակերպությունն իրականացրել է ծանրոցների փոխադրում մի կազմակերպության անունով, որն ոչ պետական գրանցում ունի և ոչ էլ լիցենզիա: Ծանրոցները մի երկրից մյուսն են գնացել նախկին իշխանությունների և այս ընկերության մեջ կնքված ներքին ապօրինի համաձայնությամբ՝ դու մեզ ինչով կարողանում ես օգնում ես՝ հատկապես անվճար գումար դուրս հանելու հարցում… մենք էլ քո լավության տակից դուրս ենք գալիս: Ու այս պատասխան լավության հաշվին էլ գործարարի համար ստեղծվել է բաց դռներ՝ դրսից առանց թղթաբանության ապրանքաշրջանառություն ապահովելու հարցում:

Ընկերությանը տրվել է լավագույն արտոնությունները, իրենք էլ տրամաբանորեն կարողացել են ծառայություններ մատուցել անհամեմատ էժան գներով, քան օրինական դաշտում, հարկային բեռն ուսերին գործող մրցակից կազմակերպությունները:

Ի դեպ, իրավապահների ուշադրությունն ենք ուզում հրավիրել այն հարցի վրա, որ կազմակերպությունն իր հետևից հետքեր չթողելու համար ժամանակ առ ժամանակ փոխել է անունը (“Universal shipping group”, “Unitty shipping group”)՝ նախկին անունով արած «քաջագործությունները» քողարկելու համար:
Ընդ որում, եթե հայաստանյան շուկայի համար այս կազմակերպությունը նորություն է, Լոս Անջելեսում այս կազմակերպությանը լավ գիտեն: Գործարար Թամրազյանն ու իր գործընկերները վերջին տարիներին հասցրել են հարյուրավոր մարդկանց դռներ թակել՝ իրենց ստվերոտ գործերում ներքաշելու ու մի քանի տոկոս փայ տալու առաջարկով: Իրավապահների աչքին չերևալու համար նրանք տարբեր անհատների ու ընկերությունների առաջարկել են թույլ տալ ժամանակավոր իրենց հաշիվներին գումար նստեցնել, հետո հանձնել տերերին՝ փոխարենը «բարի կամք դսևորողներին» տալով որոշ տոկոսներ:

Սա այս կազմակերպության մասնակցությամբ կծիկից ընդամենը մի դրվագն է, մյուսները հավանաբար կլուսավորեն իրավապահները, երբ հավուր պատշաճի ուշադրություն դարձվի այսօրինակ կազմակերպություններին: Կազմակերպություններ, որոնք իրենց բիզնեսը ժողովրդի վրա որպես լավություն են ծախում, փոխարենն էլ վարչապետի հովանավորությունն են ակնկալում:

Ի դեպ նշենք, որ բոլոր փոխանցումները իրականացվել է “Armeconombank”-ի միջոցով: Այս բանկը երկար տարիներ օգնել է կազմակերպությանը իր խարդախություններն իրականցնելու հարցում:

դիտվել է 163286 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. «Ամեն ինչ դեռ առջևում է Քաջարան»

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են