Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունեն (Photo)

Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կորուստ ունեն։
Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը գրում են, որ երեկ երեկոյան, Նախիջևանի Հունուտ գյուղի մոտակայքում սպանվել է Նախիջևանի առանձին համազորային բանակի զինծառայող, ենթասպա Նովրուզ Նաբի օղլու Հասանովը (Həsənov Novruz Nəbi oğlu, Շարուրի շրջանի Մախտա գյուղի բնակիչ)։ Կան տեղեկություններ, որ զինծառայողը մահացել է
ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Չի բացառվում, որ զինծառայողը մահացած լինի զորավարժությունների ժամանակ։
Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել մահացած զինծառայողի վերաբերյալ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1740582269361379&set=a.541473895938895.1073741826.100002288693205&type=3&theater