Երևան
21 / Փետրվար / 2019

Սաշիկ Սարգսյանի որդու ընկերուհու լուսանկարները

Dialogue.am-ը գրում է․ Dialogue.am-ին հայտնի է դարձել՝ այն անձը, հանուն որի մեծ շռայլությունների է գնացել նախկին նախագահի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ:

Բոլորովին վերջերս թանկարժեք հաճույքների սիրահար Նարեկ Սարգսյանը Գերմանիայում բնակվող Արևիկին է նվիրել 90 հազար դոլար արժողությամբ շքեղ «Մերսեդեսը», ինչի մասին հայտնում է նաև ԱԱԾ-ն՝ ժամեր առաջ տարածած տեսանյութում:

ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո նույն աղջկա նկարները արագ տարածվեցին սոցցանցում, ինչից հետո նա ջնջեց իր ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ ոչ վաղ անցյալում Նարեկ Սարգսյանը մամուլում բուռն քննարկումների առիթ դարձավ իր հերթական <<գլամուր>> նվերով, որով փորձել էր նվաճել հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանի թոռնուհու սիրտը:

Հիշեցնենք, խոսքը ահռելի չափերի հասնող ծաղկեփնջի մասին է՝ կազմված հազարավոր վարդերից, այն առավոտ կանուխ հայտնվել էր Հյուսիսային պողոտայում՝ աղջկա պատշգամբի տակ՝ վերջինիս ծննդյան օրը, որը համընկել էր Եղեռնի օրվա հետ:

Մեր համաքաղաքացիները բուռն արձագանքեցին Նարեկի կրեատիվ մտքին՝ ոչ միաին այն պատճառով, որ մի քանի ժամ շարունակ մեծ ծաղկեփունջն ուղղակի խաթարել էր Հյուսիսային պողոտայում մարդկանց ազատ տեղաշարժը, այլև այն պատճառով, որ Երևանի ծաղկի սրահներից Եղեռնի նախօրեին հավաքվել էր վարդերի ողջ խմբաքանակը՝ հանուն գեղեցկուհու:


Հիշեցնենք նաև, որ նույն ռոմանտիկ Նարեկ Սարգսյանը ՀՅԴ ԳՄ անդամ, լուսահոգի Վահան Հովհաննիսյանի դստեր ամուսինն էր:

դիտվել է 259788 անգամ

Ինչ հարաբերությունների մեջ են Հրանտ Թոխատյանի երեխաները

Որ դերասանուհին է Փաշինյանի աներձագի՝ Հրաչյաի նախկին կինը

Խորհրդարանի ցանկալի փեսացուները

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն