Երևան
21 / Սեպտեմբեր / 2018

Միհրան Պողոսյանը չի պատրաստվում հալածյալ լինել

ՀՀԿ–ի կողմից իշխանությունը հանձնելը այն փաստը չէ, որի հետեւանքով պետք է դուրս գամ ՀՀԿ–ից։ Այս մասին այսօր՝ հուլիսի 11–ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Միհրան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին ինչու դուրս չի գալիս ՀՀԿ–ից։

NEWS.am–ի թղթակցի հարցին՝ պատրաստվո՞ւմ է նա դառնալ ակտիվ ընդդիմություն, Պողոսյանը պատասխանեց. «Պատրաստվում եմ լինել այն ակտիվ պատգամավորը, որը ՀՀ–ի համար մաքսիմալ ՕԳԳ կունենա»։

Դիտարկմանը, որ ՀՀԿ–ում առաջիկա արտահերթ ընտրություններին պատրաստվում են կուսակցության քաղաքական թեւին առաջ մղել, իսկ նա չի դիտարկվում այդ թեւի մեջ, նա նկատեց. «Ես ՀՀԿ–ի ամենաերիտասարդ, ամենակարճ ժամանակ անցկացրած անձանցից մեկն եմ։ ՀՀԿ–ի շարքերը մտել եմ ընտրություններից 1-2 ամիս առաջ, բայց ՀՀԿ–ի կողմից իշխանությունը հանձնելը այն փաստը չէ, որի հետեւանքով պետք է դուրս գամ ՀՀԿ–ից։ Այսօր այդ հարցը չի քննարկվում»։

NEWS.am–ի թղթակիցը հետաքրքրվեց՝ հե՞շտ է, լինելով ՀՀԿ–ում, քաղհալածյալի դիրքերից հանդես գալ, Պողոսյանը զարմանքով արձագանքեց. «Ես հալածյալի տեսք ունե՞մ։ Ես չեմ պատրաստվում հալածյալ լինել։ Ես անելու եմ ամեն ինչ թե՛ իմ ընտրողների համար, թե՛ ՀՀ–ի համար»։

Մեկ այլ հարցին՝ արդյոք Միհրան Պողոսյանի էլոկտորատը նույնն է մնացել, վերջինս նշեց. «Ես հույս ունեմ այո»։

Նա սակայն չբացառեց, որ հեղափոխությունից հետո հնարավոր է ինչ–որ բան փոխված լինի։ «Մենք շատ հաճախ հանդիպումներ ենք ունենում, այն իրավիճակը որ կա, թույլ է տալիս ինձ ասել, որ ես հույս ունեմ, որ չի փոխվել»,–եզրափակեց Պողոսյանը։

դիտվել է 8112 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տիգրան Ավինյանը, Բակո Սահակյանը, Արթուր Խաչատրյանը և այլք՝ Արցախում Գինու փառատոնին

Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային

«Դիանչոն անչափաս էր, տաքսի էր նստում ու հարցնում, թե կարելի՞ է ծխել ձեր մեքենայում․ շատ լավ գիտենք, ...

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են