Երևան
21 / Նոյեմբեր / 2018

Աշխարհի 10 ամենավտանգավոր օձերը. զգուշացեք դրանցից

Մարդկանց ճնշող մեծամասնությունը վախենում է օձերից, և դա ավելի քան արդարացված է: Դրանք բավականին վտանգավոր և անկանխատեսելի արարածներ են:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում աշխարհի 10 ամենավտանգավոր օձերին, որոնցից հարկավոր է զգուշանալ:

Բոժոժավոր օձ

Բոժոժավոր օձը գլխի հատվածում փոսիկ ունի: Վտանգի պահին այն սկսում է շարժել իր պոչը: Այն իր զոհի վրա հարձակվում է 1/10-րդ վայրկյանում: Այս օձը բնակվում է Հարավարևելյան Ասիայում և Ամերիկայում, 2 տեսակ էլ հանդիպում է Ռուսաստանում:

Սև մամբա

Սև մամբան թունավոր օձ է, որը տարածված է Աֆրիկայում: Այս օձի շարժման արագությունը 25 կմ/ժ է, և խայթում է այն կայծակնային արագությամբ:

Ժապավենավոր կրայտ

Ժապավենավոր կրայտը թունավոր օձ է, որը հանդիպում է Հնդկաստանում, Չինաստանի հարավում և Բիրմայում: Նրանք սիրում են ջրում բնակվել և նախընտրում են գիշերային ժամերը: Նրանք հաճախ գլուխը պահում են պոչի տակ:

Վագրային օձ

Վագրային օձերը տարածված են Ավստրալիայի հարավ-արևելքում, Թասմանիա կղզում և Նոր Գվինեայում: Դրանք հանդիպում են անտառներում, դաշտերում, արոտավայրերում, անապատներում: Այս օձի թույնը կարող է անշարժացնել մարդուն:

Անապատային տայպան

Այս օձը նույնպես տարածված է Ավստրալիայում, նրա թույնը կարող է սպանել 100 մարդու:

Ցանցաձև շագանակագույն օձ

Ցամաքային օձերի ցանկում այս ավստրալական օձն իր թունավորությամբ 2-րդ տեղում է:

Սովարական իժ

Այս տեսակը հանդիպում է Եվրոպայում և Ասիայում: Մեծահասակ օձերի երկարությունը հասնում է 60 սանտիմետրի: Իժի խայթոցը մահացու չէ, սակայն թունավոր է:

Թագավորական կոբրա

Սա ամենավտանգավոր օձերից է. մեկ խայթոցից հավաքված թույնը բավարար է 20 մարդ կամ էլ 1 փիղ սպանելու համար: Թագավորական կոբրան բնակվում է Հնդկաստանի անտառներում և Չինաստանի հարավում:

Ֆիլիպինյան կոբրա

Այս օձն ունակ է «դուրս թքելու» իր թույնը 3 մետր հեռավորության վրա: Մեկ խայթոցով այն կարող է միանգամից մի քանի հոգու սպանել: Ինչպես անվանումն է հուշում, այն հանդիպում է Ֆիլիպինյան արշիպելագի հյուսիսային կղզիներում:

Էֆա

Այս օձը հանդիպում է Հնդկաստանի, Պակիստանի և Աֆրիկայի շատ շրջաններում: Երկարության առումով այդքան մեծ չեն՝ ոչ ավելի, քան 90 սանտիմետր: Դրա թույնը ուժեղ ցավ է պատճառում և կարող է սպանել դանդաղ՝ երկու շաբաթվա ընթացքում:

 

դիտվել է 6112 անգամ

Իմ բանջարը Փաշինյանի հանճարին վնաս չէ, թող չմտահոգվի․ Շարմազանով

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (ուղիղ)

Փաշինյանը հո երկնքից իջած հրեշտակ չի՞. Շարմազանով (տեսանյութ)

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...