Երևան
20 / Հուլիս / 2018

Գալուստ Սահակյանը Տարոն Մարգարյանի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը կարծում է, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներգրավված չէ կոռուպցիոն գործընթացներում: «Կոռուպցիայի բացահայտումները միշտ եղել են, Տարոն Մարգարյանի հետ կապված դեռևս կոռուպցիա չի բացահայտվել: Հանցագործության տարբեր ձևեր կան, մարդը եթե հանցագործ է, երբեք իր հանցագործությունն ուրիշի վրա չի տարածում, ինքն էլ պատասխան է տալիս: Ես կուզենայի, որ կոռուպցիան չլիներ, և ես կարծում եմ, որ Տարոն Մարգարյանն այն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր»,- նշեց նա:

Ըստ Գալուստ Սահակյանի՝ լավ է, որ մարդը բիզնեսով է զբաղվում, ինչքան մեծ բիզնես լինի, այնքան պետությունը կզարգանա, վատ է, երբ կոռուպցիա կա:

Լրագրողների հարցին, թե որտեղի՞ց Տարոն Մարգարյանի ունեցվածքը, եթե նա կոռուպցիոն գործընթացներում ներգրավված չէ, Գալուստ Սահակյանը պատասխանեց. “Այլ բան է, որ մարդը կարողացել է օրինական ճանապարհով ձեռք բերել, դա խրախուսելի է: Եթե կոռուպցիա է, պետք է պատժվի: Օրինական ճանապարհը բիզնեսն է: Կարող է ինքը չի զբաղվել, ընտանիքն է զբաղվել, ընտանիքը իրավունք ունի»,- նշեց նա:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ինքն էլ կցանկանա բիզնես ունենալ, ինչ-որ ժամանակ աշխատանք կտանի, որ բիզնես ունենա: “Ես առավոտից երեկո զբաղվել եմ քաղաքականությամբ, իսկ քաղաքականությունը եկամտաբեր չէ ինձ համար, բայց եկամտաբեր է ամբողջ ժողովրդի համար”,- հավելեց նա:

Գալուստ Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն դարձյալ կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին: “Գտնում եմ, որ այն ձայները չենք վերցնի, որովհետև ինչ-որ բան փոխվել է երկրի ներսում, բայց, իհարկե, որպես քաղաքական ուժ, մենք միշտ պետք է լինենք առաջին գծում”,- նշեց նա: Ըստ Գալուստ Սահակյանի՝ հիմա այնպիսի վիճակ է, որ որևէ կուսակցություն չի կարող ասել, թե ընտրությունների դեպքում ինչ տեղ կզբաղեցնի:

Մանրամասները տեսանյութում

դիտվել է 23698 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Երգի պրեմիերա. Վահե Ալեքսանյան «Եկել եմ»

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Մենք բոլորս էլ սիրում և հավատում ենք Նիկոլ Փաշինյանի առաքելությանը. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են