Երևան
23 / Հուլիս / 2018

Համատեղ հարված Բաքվին. Չի օգնի նույնիսկ Էրդողանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուղարովը ադրբեջանական Գյանջա քաղաքում տեղի ունեցած անկարգությունների համար մեղադրել է Իրանին: Գյանջան, որ Ադրբեջանում մեծությամբ երկրորդ քաղաքն է, անհանգիստ է արդեն մի քանի օր: Նախ քաղաքին մոտ գտնվող Մինգեչաուր ՀԷԿ-ում վթար եղավ, որի հետեւանքով հոսանքազրկվեց գրեթե ամբողջ Ադրբեջանը, այդ թվում մայրաքաղաք Բաքուն:

Հետո եղավ մահափորձ Գյանջայի քաղաքապետի դեմ, ինչի քննությունն իր անձնական հսկողության տակ էր վերցրել Ալիեւը: Դրանից հետո եղավ իրավապահների հայտարարությունը, որ մահափորձն արել են իսլամական ծայրահեղականները, որոնք ցանկանում են Ադրբեջանը վերածել իսլամական պետության: Հետո Գյանջայում բողոքի ակցիաներ են իրականացվել այդ մահափորձի համար ձերբակալվածներից մեկին ազատ արձակելու պահանջով: Ոստիկանությունը միջամտել է, սպանվել է երկու բարձրաստիճան ոստիկան: Հավաքը ցրվել է:

Սակայն Ադրբեջանը ստացել է բավական ցավոտ հարված եւ ազդանշան, ու այնքան ցավոտ, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նոր պաշտոնամուտից հետո անհապաղ մեկնել է Ադրբեջան:

Թոֆիկ Զուֆուղարովը հայտարարել է, թե տպավորություն է, որ կամ Ադրբեջանին ինչ որ բան են հասկացնում, կամ Իրանի իշխանության ծայրահեղական շրջանակները փորձում են Ադրբեջանում ապակայունացնել իրավիճակը:

Չի բացառվում, որ երկուսը մեկում է՝ Ադրբեջանին ինչ որ բան են հասկացնում, օգտագործելով Իրանի հնարավորությունը:

Իսկ Թեհրանն Ադրբեջանում ունի մեծ հնարավորություններ, այն էլ հանրային շրջանակներում, որոնք իսլամական տրամադրություններ ունեն եւ նաեւ բավական դժգոհ են իշխող վարչակարգից:

Ի՞նչ են հասկացնում Ադրբեջանին, եւ ինչու Իրանի միջոցով: Բանն այն է, որ Ադրբեջանը վերջին ամիսներին սկսել է աջ ու ձախ «հրթիռներ» ճոճել: Խնդիրն այն է, որ այդ ճոճը միայն Հայաստանի կամ Արցախի դեմ չէ: Բոլորն են հասկանում, որ պատերազմը ռեգիոնը վերածելու է հրաբխի: Դա պետք չէ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, տարբեր պատճառներով, եւ պետք չէ Իրանին:

Թոֆիկ Զուլֆուղարովը բավական դիպուկ է ընկալել, որ Բաքվին հասցվում է Մինսկի խմբի համանախագահների եւ Իրանի համատեղ հարվածը, ինչին դիմակայելուն չի օգնի անգամ Բաքու շտապած Էրդողանը:

Հատկանշական է նաեւ, որ Ալիեւը հարվածը ստանում է ՆԱՏՕ Վեհաժողովին, ու նաեւ Թրամփ-Պուտին առաջիկա հանդիպմանն ընդառաջ: Բաքվին թերեւս հասկացնում են, որ հրթիռներ ճոճելով միջազգային օրակարգ փոխելու հավակնությունը մեղմ ասած վտանգավոր է:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 90088 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են