Երևան
23 / Հուլիս / 2018

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է տարածել ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն «Ավտոգազ» ՍՊԸ-ն: Այս մասին պարզաբանում է տարածել «Գազպրոմ Արմենիա»-ն` նշելով, որ այսօր ՊԵԿ հաղորդագրության մեջ գրված ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա»-ին չեն պատկանում:

Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։

ՀՀ ՊԵԿ կողմից հուլիսի 11-ին տարածած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից» վերտառությամբ մամուլի հաղորդագրությունը մի շարք լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարընթերցման տեղիք է տվել։

Կրկին հարկ ենք համարում ընգծել, որ վերը նշված հաղորդագրության մեջ թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

դիտվել է 13731 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Գեներալ Մանվելի ու Սերժի 90-ականների Party-ները

Դու լկտիանալու տեղ չունես Մանվել․ Վազգեն Սարգսյան (տեսանյութ)

Բացառիկ տեսանյութ՝ արված ինքնաթիռի ներսից, որում երևում է, թե ինչպես է այն կործանվում (Video)

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են