Երևան
12 / Դեկտեմբեր / 2019

Գորիսի 27-ամյա միլիոնատեր քաղաքապետը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը նախորդ տարի նոր անշարժ գույք է ձեռք բերել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:

Այսպես, Առուշանյանը 19 միլիոն դրամ է վճարել արտադրական նշանակության շինություն ձեռք բերելու համար: Նախորդ տարվա ավարտին նրա փոխառությունները կազմել են 287 միլիոն 525 հազար դրամ:

Դրամական միջոցները նույնպես պատկառելի են՝ 251 միլիոն դրամ, 410 հազար ԱՄՆ դոլար ու 115 հազար եվրո: Եկամուտներն ավելի զուսպ են՝ 22 միլիոն 867 հազար դրամ, որից 19 միլիոն 535 հազար դրամը վարկ է, իսկ մնացածը՝ աշխատավարձ:

27-ամյա միլիոնատերը 2016 թ.-ից ՀՀԿ անդամ է, մինչ քաղաքապետ ընտրվելը եղել է «Գոր Մետալ» ՍՊԸ-ի տնօրեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 29469 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Հայտնի է ոստիկանության ծառայողների կողմից խոշտանգման ենթարկված անձի ինքնությունը․ ՀՔԾ

Ձմեռ պապիկի նամակը ինձ կտաս, բայց մարդու չասես

Հերիք է գալ այս ամբիոն ու միկրոֆոններ ծռել, որպեսզի YouTube-ում հայտնվեք․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) ...

Կերատինը վնասու՞մ է մազերը, թե ոչ. պարզաբանում է մասնագետը

Երևանում առաջին անգամ կայացավ «Կոկտել» փառատոն

Գլոբալ Կրեդիտ ՈւՎԿ֊-ն նշեց իր գործունեության տասը տարին