Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

«Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները

Ինչպես արդեն հայտնի է, թավշյա հեղափոխության ակտիվիստներից 21- ամյա երիտասարդ Կարենը Մարգարյանի մոտ հայտնաբերվել էր թիմոմա, թոքերի երկրորդային ուռուցք:

ՄԻնչ Կարենի լուսանկարներին անցնելը, մի փոքր տեղեկություն այն մասին, թե ինչ լուսավոր ու հերոսական անհատ էր նա։

Ֆեյսբուքի օգտատեր Վիկա Հարությունյանը գրում է.

«Ապրիլի 16-ին Բաղրամյան փողոցում փշալարերի դիմաց նստած էինք Արևի տակ քարշ եկած, օրերով չքնած ու վերջին ուժերը սպառած ասֆալտին մարում էին երկրի երազկոտ ռոմանտիկները․․․

Կարմիր կուրտկայով մի տղա կար` լուսավոր հայացքով մի էակ, կյանքը սիրող ու նրա ամեն վայրկյանը ապրել ցանկացող․․․

Արդեն աչքերս փակվում էր, շունչս կտրվում էր, նստած տեղից քանի անգամ ընկա գետնին, ջուր խմեցի, նորից նստեցի, նորից ընկա, հետո գլուխս դրեցի Anush Lalaian -ի ոտքերին ու սկսեցի շշուկով երգել Vahe Baghdasaryan -ի երգի բառերը` բաց աչքերով երազում էի Ազատ ու անկախ Հանուն իմ երկրի, Համ տեր, համ ծառա, Որ ծառայեմ երկրիս, Որովհետև ես եմ տերը իմ երկրի․

Կհելնե՞ք, - ու մեկը ձեռքս բռնեց բարձրացրեց, այ հիմա նստեք ու մեջքով հենվեք ինձ․․․

- Արի ծանոթանանք. - Ապա - Կարեն - Վիկա - Վիկ, էս պահից սկսած միշտ հիշի, որ ամեն պահի այ սենց մեջքիդ եմ, միշտ հիշի, որ պայքարի ու փողոցի ընկեր ունես, ում հետ դեռ պիտի Հեղափոխություն անես։

Ժպտացի․ դե հիմա արի էդ երգը 2-ով երգենք, մինչև գան տանեն` Ազատ ու անկախ...

Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց, ապագայի մի կայծ կորավ, որը սպառնում էր կրակ դառնալ, Կարենի բերած Հայաստանից մի ազատ ու անկախ կտոր պոկվեց, փշրվեց ու անհետացավ օդում Կարենի բերած Հայաստանից իմ ընկերը գնաց․․․

Իսկ ինձ ու ձեզ մնաց մի բան` փայփայել նրա կատարված երազանքը, սիրել նրա բերած երկիրը, սիրել էն Հայաստանը, որին Կարենը հավատաց, որը Կարենը բերեց ու որը հիմա Կարենը թողնում ա մեզ.... Կարենին չքցեք...

Դուք միայն տեսեք թե ինչ լուսավոր, կյանքով ու եռանդով լեցուն երիտասարդ էր նա։

դիտվել է 161207 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն