Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան

Lurer.com-ը գրում է․Ապրիլյան քառօրյա պատերազմում Ադրբեջանի արկածախնդրությունն ավարտվեց մեր երիտասարդների նահատակության գնով։

Պատերազմում երիտասարդների թափված արյունը, սակայն նոր իշխանության Առաջին փոխվարչապետի մամուլի խոսնակ, պատմաբան Կարպիս Փաշոյանի համար պարզապես երիտասարդների անգիտակից որոշում է։ Նա Civilnet—ին տված հարցազրույցի ժամանակ նշել է․

«Շատ են շահարկում տղաների անունները, թողնենք նրանց մի փոքր հանգիստ։ Ռոբերտ Աբաջյանը՝ մանկահասակ դեմքով տղան, երևի այդ պահին չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում։ Թողնենք մի փոքր հանգիստ։ Ընդամենը18 տարեկան տղա…

Ինձ թվում է չարժե շահարկել այդքան նրանց անունները»,- ասել է Փաշոյանը:

Նշենք, որ Ռոբերտ Աբաջյանը (Մոնումենտցի Կյաժը) զոհվել է Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը անձնազոհաբար պաշտպանելիս՝ մինչև վերջին փամփուշտը։

Նույն դիրքի անձնակազմից էին նաև վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Տեսանյութը  դիտել 17-րդ րոպեից

դիտվել է 181235 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն