Yelaket.am | Ցուլերի հարձակումից կան տուժածներ
Երևան
18 / Օգոստոս / 2018

Ցուլերի հարձակումից կան տուժածներ

Իսպանական Պամպլոն քաղաքում տեղի է ունեցել ամենամյա Սանֆերմինես փառատոնը: Տոնակատարությանն ուղեկցվող ցլավազքի ընթացքում վիրավորվել է 28 մարդ:

Վերջին օրը՝ հուլիսի 14-ին, վեց հոգի տեղափոխվել են հիվանդանոց, երկուսը ստացել են կրծքավանդակի վնասվածք, երեքը `գանգուղեղային տրավմա, ևս մեկը` գոտկատեղի վնասվածք:


Ճակատամարտի ժամանակ ցուլը բարձրացրել է մրցավազքի մասնակիցներից մեկին և քաշել մի քանի տասնյակ մետր: 850 մետր մրցավազքը տևել է 2 րոպե 12 վայրկյան:

Սան Ֆերմինը ամեն տարի անցկացվում է Պամպլոնա քաղաքում, հուլիսի 6-ից 14-ը: Մոտավորապես ինը օրվա ընթացքում տեղի են ունենում շուրջ 500 տարբեր միջոցառումներ: Ամենահռչակավորներն են ցլավազքերն ու ցլամարտերը: Փառատոնին ամեն տարի այցելում է մոտ մեկ միլիոն զբոսաշրջիկ:

Նյութի աղբյուրը՝ yelaket.am

դիտվել է 14358 անգամ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են