Yelaket.am | Նիկոլ Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան
Երևան
19 / Օգոստոս / 2018

Նիկոլ Փաշինյանին նորից կանչում են Ռուսաստան

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 26-27-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների միջկառավարական խորհրդի նիստին։

Օրակարգում են ԵԱՏՄ անդամ պետությունների թվային օրակարգի զարգացման, էներգետիկայի եւ տրանսպորտի, մաքսային հարցեր։ Այցի «հմայքը», սակայն, նիստի օրակարգը չէ, այլ հանգամանքը, որ ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցում է ոչ թե առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որը, ի դեպ, ժամանակին թիվ մեկ բորտով թռավ Դուշանբե՝ նույնանման նիստին մասնակցելու, վերադառնալիս էլ օդանավում աշխարհին տեղեկացրեց, որ այսուհետ ինքն է մասնակցելու ԵԱՏՄ վարչապետների միջկառավարական նիստերին, քանի որ մեր նոր Սահմանադրութամբ ինքն է վարչապետի համարժեքը, իսկ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների նիստերին՝ որպես երկրի ղեկավար։

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը չի ցանկացել, որ պարոն Արարատը մասնակցի այդ նիստին, պահանջել է, որ Փաշինյանը ներկա լինի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 24582 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են