Yelaket.am | Ինչ է ուզում Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանից
Երևան
19 / Օգոստոս / 2018

Ինչ է ուզում Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանից

1in.am -ը գրել է. Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ կառավարական ամառանոցում հանդիպում է եղել Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախյան խնդրին առնչվող հարցեր: Այս մասին հայտնել է կառավարության ֆեյսբուքի էջը:

Հատկանշական է, որ հանդիպումը տեղի է ունենում Բրյուսել Նիկոլ Փաշինյանի այցից ու դրա ավարտին Եվրամիության քաղաքականությանը վերաբերող հայտնի հայտարարությունից հետո, թեև, իհարկե, ամենևին փաստ չէ, որ հանդիպման պատճառը հենց դա է: Պարզապես հետաքրքիր է հանդիպման փաստը հենց այդ ֆոնին, հատկապես այն հանգամանքը, որ քննարկվել են արտաքին քաղաքականությանն ու Արցախյան խնդրին առնչվող հարցեր:

Մյուս կողմից՝ դա, իհարկե, դեռ չի նշանակում, որ այլ հարցեր չեն քննարկվել: Այլ հարցերի մասին գուցե չի էլ բարձրաձայնվում, ինչը կարող է վկայել, որ հանդիպման ամենից կարևոր խոսակցությունը եղել է հենց այդ մասին, և փորձ է արվում հենց այդ մասը զերծ պահել հանրային ավելորդ ուշադրությունից: Ի վերջո, բացի Բրյուսել այցից ու Եվրամիության մասով հայտարարությունից՝ հարկ է նկատել, որ Տեր-Պետրոսյանի հետ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունեցել նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրության հետ կապված զարգացումների ֆոնին և, իհարկե, Մարտի 1-ի շուրջ նոր իրողությունների:

Այն, որ հանդիպումը տեղի է ունեցել Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ, վկայում է, որ առաջին նախագահն ունի Նիկոլ Փաշինյանին ուղղված որևէ առաջարկ կամ կարևոր ուղերձ, որը հարկ է համարել փոխանցել անձամբ, առանց հոդվածի կամ հարցազրույցի, ինչը Տեր-Պետրոսյանը փորձեց երկու անգամ անել թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո: Այս իմաստով իհարկե հարց է ծագում, թե արդյո՞ք Տեր-Պետրոսյանն արդեն անմիջական հանդիպման նախաձեռնություն է հանդես բերել այն պատճառով, որ անուղղակի կամ, այսպես ասած, հոդվածի, հարցազրույցի տեսքով մեսիջները արձագանք չեն առաջացրել Նիկոլ Փաշինյանի մոտ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 12779 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են