Երևան
22 / Մարտ / 2019

«Թրամփը չի հասկանում, թե Հայաստանում ինչ է կատարվում: Կգամ Երեւան խորովածի». Յունկերը՝ «Փաշինյանին»

Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը կրկին ներկայացել են որպես Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ հեռախոսազրույց ունեցել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ԵՄ արտաքին հարաբերությունների հանձնակատար Մոգերինիի հետ:

Յունկերի հետ զրույցում պրանկերները հանհատվել են ԱՄՆ-ի կողմից ճնշումների մասին: Ի պատասխան Յունկերն ասել է, թե «մենք ստիպված ենք բացատրել պարոն Թրամփին, թե ինչպիսին է աշխարհը: Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ պետք է դեռ համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ հասկանալ Հայաստանում տեղի ունեցողը: Հաւողություն եմ մաղթում», ասել է Յունկերը:

Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են Երեւան, որտեղ «լավ խորոված են անում», եւ ասել են, որ հրապարակում խորոված կանեն: Յունկերն ասել է, որ վատ չէ, կգա հաջորդ տարի, այս տարի հնարավորություն չկա:

Իր հերթին, Մոգերինին ասել է, որ Հայաստանի նոր իշխանությունը պետք է լավ հարաբերություններ պահպանի բոլոր գործընկերների հետ եւ ընտրություն չկատարի մեկ երկրի օգտին:

«Մենք պետք է շատ զգույշ լինենք եւ խուսափենք այդ ուղղությամբ որեւէ զարգացումից: Միեւնույն ժամանակ, Հայաստանն ընտրության իրավունք ունի», ասել է նա:

Նա ասել է, որ Բրյուսելը չի ցանկանում բարեկամություն բացառիկ պայմաններով: Նախկինում մենք այլ մոտեցում ունեինք, բայց մեզ համար կարեւոր է, որ դուք ունենաք գործողությունների ազատություն ու տարածություն, որպեսզի ստիպված չլինեք ընտրություն կատարել այս կամ այն գործընկերոջ միջեւ, ասել է Մոգերինին:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պրանկերները Փաշինյանի անունից զանգեր են կատարում: 

Նյութի աղբյուր՝ Lragir.am 

դիտվել է 10604 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Շնորհակալ եղեք, որ չեք կրճատվում. Ալեն Սիմոնյանը՝ մաքրուհիներին

Ալեքսանդր Սարգսյանը ՀՀ տարածքը լքել է մեր գիտությամբ՝ առողջական խնդիրների պատճառով․ Արթուր Վանեցյան ...

Վանաձորից մի կին մեկ այլ կնոջ սպառնացել է՝ բոլորին պատմել նրա անձնական կյանքի մանրամասները, եթե չտա ...

Տնտեսական հեղափոխությունն ու Հայաստանի բանկային ոլորտը

Ամերիաբանկը որպես գործատու. անձնակազմի համալրման միտումները

Հայաստանյան երեք բանկերի ֆինանսավորմամբ իրականացվել է հայկական ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման ն...