Yelaket.am | Սա արդեն հետաքրքիր է դառնում
Երևան
18 / Օգոստոս / 2018

Սա արդեն հետաքրքիր է դառնում

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ ամերիկյան նոր խոշոր ներդրումների մասին խոսելն առայժմ վաղ է: Դեսպանի խոսքով, ամերիկացի ներդրողները հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելով, սակայն ցանկանում են տեսնել, թե արդյոք կառավարությունը հետամուտ կլինի կոռուպցիայի դեմ պայքարում:

Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից հետո կտրուկ հայտարարություններ հնչեցին եվրոպական ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եվրոպացիներից ակնկալիքներն ավելի մեծ էին, սակայն հեղափոխությունից հետո Հայաստանի հանդեպ քաղաքականության փոփոխություն չկա: Ի պատասխան Հայաստանում Եվրամիության դեսպան Սվիտալսկին հայտարարեց, թե եթե Հայաստանի քաղաքականության մեջ չկա փոփոխություն, ինչու պետք է լինի ԵՄ կողմից:

«Իսկ դուք ասում եք հետևյալը՝ որ Հայաստանի քաղաքականության մեջ գոյություն չունեցող քաղաքականությունը պետք է արդյունքում բերի Հայաստանի նկատմամբ ԵՄ ունեցած քաղաքականությունում փոփոխության: Կարո՞ղ եք բացատրել ինձ, թե ինչպես կարելի է համատեղել այս երկուսը», ասել էր Սվիտալսկին:

Շատերն են նշում, որ հայկական հեղափոխության հանդեպ Արեւմուտքում, չնայած հիացական հայտարարություններին, ընդհանուր առմամբ անտարբեր վերաբերմունք է: Դա կարող է պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով, եւ հիմնականը թերեւս այն է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն արտաքին կողմնորոշման փոփոխություն չէր, ինչպես Վրաստանի եւ Ուկրաինայի պարագայում: Նոր իշխանությունն իր հերթին բազմիցս հայտարարել է այդ մասին, որ արտաքին քաղաքականության ռազմավարությունը չի փոխվելու:

Իր հերթին, Հայաստանի աշխարհքաղաքական դերակատարությունը, այն է՝ թուրքական էքսպանսիայի զսպումը, խոշոր հաշվով չի ենթադրում արտաքին կողմնորոշման փոփոխություն, եւ Հայաստանի հարցում այս դերակատարության հարցում կա միջազգային լայն կոնսենսուս:

Մնացածը դիտարկվում է որպես ներհայկական խնդիր, եւ այդ մասին էին հայտարարում նաեւ հայկական հեղափոխության առաջնորդները:

Այսինքն, Հայաստանի հանդեպ քաղաքականությունն ըստ էության մնում է նույնը եւ կարող է փոխվել խիստ կոնկրետ հանգամանքներում:

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Արեւմուտքից Հայաստանի առջեւ չի դրվում արտաքին կողմնորոշման խնդիր, բոլորին պարզ է Հայաստանի իրավիճակը եւ դերակատարությունը, եւ վարվող քաղաքականությունն ուղղված են այդ դերակատարության ապահովման նվազագույն պահանջներին: Իսկ ավելին՝ ավելիի դիմաց, ինչպես բազմիցս կրկնել են եվրոչինովնիկները:

Նյութի աղբյուր՝ Lragir.am

դիտվել է 54378 անգամ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են