Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ահազանգի պատճառը, թերևս, որոշ պաշտոնատար անձանց որակումներն են

YN.am-ը գրում է․

Օրեր առաջ, համացանցը ողողվեց Արարատ Միրզոյանի մամլո խոսնակ Կարպիս Փաշոյանի ոչ կոռեկտ ձևակերպումներով՝ Ապրիլյան պատերազմի հերոսների հասցեին։ Սա առաջ բերեց արդարացի դժգոհությունը՝ հանրության ամենատարբեր շերտերում։ Իրենց զայրույթն ու մտահոգությունը հայտնեցին Արցախյան պատերազմում վիրավորված բազմաթիվ հայորդիներ, մտավորականներ, ազգային գործիչներ։

Սակայն, որքան էլ որ տարօրինակ է, այդ ամենին ոչ միայն չհաջորդեց Կարպիս Փաշոյանի և նրա վերադաս՝ Արարատ Միրզոյանի ներողությունը հերոսի ընտանիքից և մարտական ընկերներից, այլ ավելին՝ իրենց արդարացի դժգոհությունն արտահայտողներին տրվեց «ռազմահայրենասիրական շիզոֆրենիկ» որակավորումը:

 

Ընդ որում, պարզ դարձավ, որ Կարպիս Փաշոյանին աջակցողների շրջանակում նման ձևակերպումները վաղուց արմատավորված դիրքորոշումներ են։

 

 

Սակայն մեր մտահոգությունների առիթը, ոչ այնքան քիչ-թե շատ հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող այս անձանց ակտիվությունն է։ Առաջին անգամը չէ, որ նկատել ենք նրանց կողմից ազգային տարբեր արժեքների դեմ ցինիկ ձևակերպումները։
Ահազանգի պատճառը, թերևս, որոշ պաշտոնատար անձանց որակումներն են, որտեղ հայհոյախառն բառապաշարը զուգակցվում է ազգային, մտավորական գործիչներին, արցախում վիրավորված հայորդիներին և իրենց արդարացի բողոքն արտահայտող հանրության շերտին խիստ կոնկրետ՝ վիրավորական որակումներով

Միտումն առավել ակնհայտ է դառնում, երբ պրոցեսին լծվում են նաև կոնկրետ մասնագիտական շրջանակներ։

 

Մասնավորապես, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով Կարպիսի ձևակերպումների դեմ արդարացի զայրույթն արտահայտող հանրությանը՝ մտավորական, ազգային գործիչներին և արցախյան պատերազմի մասնակից, վիրավորում ստացած նվիրյալներին նրանց տալիս է հետևյալ որակավորումը. «Դա մտածելու սահմանափակ պոտենցիալ ունեցող այն քրֆող զանգվածն է, որ հիմա տոն է տալիս սոցիալական ցանցերում։ Այդ զանգվածը դարձավ այսօրվա Հայաստանի մտքի ոստիկանությունը»։ ( http://zham.am/?p=23303&l=am )

Ակնհայտ է, որ որոշ ուժեր, անտեսելով, որ «քրֆող զանգվածը» դեռևս միայն կարպիսամերձ՝ պետական պաշտոն զբաղեցնող և չզբաղեցնող շրջանակներն են, փորձ են անում հանրության՝ ազգային, մտավորական և նվիրյալ այն շերտին, որոնք չեն հանդուրժում պետական և ազգային արժեքների դեմ որևէ վիրավորական ձևակերպում և ոտնձգություն՝ պիտակավորել և վարկաբեկել հնարավոր բոլոր միջոցներով։
Այս ամենից հետո հարց է առաջանում, ի՞նչ ուժեր են ներթափանցել պետական ապարատ, ո՞ր պետության և ի՞նչ կառույցների շահերն են նրանք պաշտպանում, եթե նրանց հիմնական թիրախն են Արցախյան ազատամարտի մասնակիցները, հանրային լայն վստահություն և հարգանք վայելող ազգային, մտավորական գործիչները և մտածող հասարակությունը։

Նյութի աղբյուրը՝ YN.am

 

դիտվել է 22463 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն