Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Ընթանում է կառավարության նիստը (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, նիստ է անցկացնում: Նիստի օրակարգում ընդգրկված է 22 հարց, որից 17-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի:

Նշենք, որ օրակարգում է մասնավորապես, ընդգրկված են Ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Բաբկեն Շահազիզյանին և Դավիթ Մադոյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին, Արարատի մարզի Զանգակատան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին, Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշենի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին որոշման նախագծերը:

Օրակարգում է նաեւ «ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև N CAM 100702 E ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծի մասին նախագիծը:

Տեղեկացնենք, որ այս համաձայնագրով նախատեսվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրել 500 հազար եվրոն չգերազանցող գու¬մարի չափով դրամաշնորհ:

դիտվել է 7331 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն