Yelaket.am | ԱՄՆ ցույց տվեց հայկական պետականության իրական սահմանը
Երևան
18 / Օգոստոս / 2018

ԱՄՆ ցույց տվեց հայկական պետականության իրական սահմանը

Lragir.am-ը գրել է.
Հայաստանում ամերիկյան խոշոր ներդրումների մասին ԱՄՆ դեսպանի հայտարարությունը, թե դեռ վաղ է դրանց մասին խոսելը, արժանացել է հանրային մեծ ուշադրության: Առավել եւս, որ այն համընկել է Եվրամիության օժանդակության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ու դրա առիթով ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտնի արձագանքին:

Միաժամանակ, ուշադրությունից դուրս է մնում այն, որ ԱՄՆ դեսպանը խոսել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության խողովակներով Հայաստանին հատկացվող աջակցությունն ավելացնելու հնարավորությունների մասին:

Այստեղ անհրաժեշտ է կարեւոր տարբերակում: Երբ դեսպանը խոսում է խոշոր ներդրումների մասին, այդտեղ խոսքն առնչվում է մասնավոր կապիտալին: ԱՄՆ ՄԶԳ խողովակի մասին խոսակցության պարագայում խոսքը ԱՄՆ հարկատուների փողի մասին է:

ԱՄՆ կառավարությունը իրավասու է տնօրինել ԱՄՆ հարկատուների փողը, իհարկե այդ հարկատուներին հստակ հաշվետվությամբ: Ըստ այդմ, դեսպանի հայտարարությունից ստացվում է, որ այն փողով օժանդակությունը, որը իրավասու է տնօրինել կառավարությունը, կարող է ավելանալ, եւ քննարկվում է դրա հնարավորությունը: Իսկ ահա մասնավոր փողի վերաբերյալ դեսպան Միլզը զգուշավոր է, նա չի կարող ստանձնել ամերիկացի ներդրողների անունից խոսելու պատասխանատվություն:

Կառավարությունը կարող է խորհուրդ տալ, ուղղություն ցույց տալ, կոչ անել, հորդորել եւ այլն, բայց ամերիկացի խոշոր ներդրողը որեւէ տեղ գնալուց առաջ իրավիճակը ուսումնասիրում ու գնահատում է ամենատարբեր տեսանկյուններից, հետո նոր կայացնում որոշում: Իսկ հիմնական մոտիվը անկասկած տնտեսական շահութաբերությունն ու կայունությունն է, սեփականության անձեռնմխելիությունն ու տնտեսական գործունեության բնականոնության երաշխիքները:

Այդ իմաստով խիստ հատկանշական է, որ դեսպանը հիշատակում է նաեւ Լիդիանի օրինակը, ասելով, որ ամերիկացի ներդրողները հետեւում են, թե ինչպես է նոր կառավարությունն աշխատում գործարարների հետ՝ թե տեղացի, թե արտերկրի գործարարների:

Ըստ այդմ, ԱՄՆ դեսպանը Հայաստանի նոր կառավարությանը հղում է երկիմաստ ուղերձ: Կառավարական ծրագրերի մասով հայտնվում է օժանդակությունն ավելացնելու պատրաստակամություն, իսկ մասնավոր ներդրողների մասով հղվում է զգուշավոր ուղերձ թե Հայաստանի կառավարությանը, թե նաեւ այդ ներդրողներին:

Այստեղ թերեւս արժե հիշել ԱՄՆ նախորդ դեսպան Ջոն Հեֆֆերնի մի արտահայտություն, որ նա արել էր, երբ ԱՄՆ էր մեկնել հայկական կազմակերպությունների հետ հանդիպման համար, որպեսզի քննարկեն Հայաստանում ներդրումներ անելու հեռանկարը:

Դեսպան Հեֆֆերնը հայտարարել էր, թե իրենց համար շատ դժվար կլինի ամերիկացի ներդրողին համոզել, որ ներդրում անեն Հայաստանում, եթե Հայաստանում ներդրում չեն անում ամերիկահայերը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 34493 անգամ

Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը

Փաշինյանի հուզմունքը օրհներգի ժամանակ /ամբողջական տեսանյութ/

Հանրահավաքից հետո Փաշինյանն ընտանիքի հետ նշում է դստեր 3-ամյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արևիկ Ուդումյանը, Զարուհի Բաբայանը, Սոֆի Դևոյանը, Լիլիթ Մարգարյանը, Գոհար Հարությունյանը, Աստղիկ Սաֆ...

Cataleya Flowers Art Studio-ի բացումը

Նատալիա Մայորովա․ մեր հաճախորդները մեր լավագույն փորձագետներն են