Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

«ՀՖՖ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ցանկություն ունեմ». Արթուր Վանեցյանը նշեց պայմանը

Ես ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ ցանկություն ունեմ, բայց դեռ վերջնական որոշում չունեմ: Այս մասին այսօր՝ կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Ես մտածում եմ այդ ուղղությամբ, պատրաստ եմ առաջադրվել, իսկ թե կընտրվեմ, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Պատրաստ եմ առաջադրվել միայն այն դեպքում, եթե այսօրվա ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները ինձ հավաստիացնեն, որ իրենք էլ դեմ չեն, որ ես լինել ՀՖՖ նախագահ:

Առաջադրումը պետք է լինի բարձրագույն լիգայում խաղացող ակումբների կողմից: Եթե կցանկանան միասնական թեկնածու առաջադրել եւ այդ թեկնածուի դերում կտեսնեն ինձ, ես սիրով կհամաձայնեմ»,-հայտարարեց Վանեցյանը:

Դիտարկմանը, որ ՀՖՖ գործկոմի կազմում են Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը եւ այլ ՀՀԿ-ականներ, ԱԱԾ տնօրենն ասաց, որ գործոմի կազմն ամբողջությամբ կփոխվի:

Նա կոչ արեց բոլոր տատանվող ֆուտբոլային ակումբերին մասնակցել առաջնությանը. Խոսքը «Շիրակի», «Փյունիկի», մնացած թիմերի մասին է: Թող անպայման մասնակցեն, անկախ նրանից, թե ինչ հարաբերությունների մեջ են ֆեդերացիայի հետ: «Շիրակ» ակումբին զրկել էին չեմպիոնությունից, բայց անցյալ գործկոմի նիստին «Շիրակը» հետ է վերադարձվել բարձրագույն լիգա եւ ես հորդորում եմ, որ մասնակցի եւ խաղա»:

Արթուր Վանեցյանը նաեւ նշեց, որ եթե Ջորկաեֆը ցանկություն ունենա եւ համաձայնի դառնալ ՀՖՖ նախագահ, ինքը պատրաստ է զիջել ՀՖՖ նախագահի պաշտոնը:

դիտվել է 10032 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն