Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Տարոն Մարգարյանը կհարցաքննվի

Երևան հիմնադրամի գործով կհարցաքննվի նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այսօր կառավարությունում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա նշեց, որ հիմնադրամի մասով ստուգումները արդեն ավարտական փուլում են, պարզապես գործը մեծ ծավալ ունի: Նա նշեց, որ Տարոն Մարգարյանը այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց առաջիկայում կհրավիրվի:

Հարցին, թե նախկին քաղաքապետի անձնական բիզնեսներում ստուգումներ իրականացվո՞ւմ են, Վանեցյանը պատասխանեց, որ Տարոն Մարգարյանի անունով գրանցված բիզնեսներ իրենք չեն հայտնաբերել:

“Ունեցվածի գծով, որով մամուլի հրապարկումներ եղել են, վարչապետի՝ կոռուպցիայի գծով խորհրդականն այդ նյութերը ներկայացրել է մեզ, իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ” ,- հավելեց նա:

դիտվել է 7350 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն