Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի ունեցվածքը

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կարինե Ավետիսյանը ապրիլին նշանակվեց այս պաշտոնում: Մինչ այդ նա զբաղեցնում էր կառավարության աշախատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարի 4 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «RANGE ROVER Supercharged 5.0 VOGUE» մակնիշի ավտոմեքենան: Բացի ավտոմեքենան նրա սեփականությունն է մնացել բնակարանը:

Դրամական միջոցներն էլ նախորդ տարի նվազել են 15 միլիոն դրամով: Պատկերն այսպիսին է՝ 2017 թ. սկզբին 40 միլիոն դրամ, տարեվերջին՝ 25 միլիոն: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են 6 միլիոն 326 հազար և 845 հազար դրամ աշխատավարձերից, 3 միլիոն 500 հազար դրամ ստացված փոխառություններից և 4 միլիոն 500 հազար դրամ մեքենայի վաճառքից ստացված գումարից: Ավետիսյանը նախորդ հայտարարագրից հայտնի է որպես թանկարժեք զարդերի հավաքածու ունեցող պաշտոնյա: Մասնավորապես դրանք գերազանցում են 8 միլիոն դրամը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 20853 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն