Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Նիկոլ Փաշինյանի կոշտ հայտարարությունը. սադրիչներ ռուսական ռազմակայանում

Lragir.am-ը գրել է.
Պաշտոնական Երեւանը վարչապետի մակարդակով անդրադարձել է Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմակայանի զինծառայողների մասնակցությամբ հայտնի միջադեպին, ասելով, որ դա սադրանք է հայ-ռուսական բարեկամական հարաբերության եւ Հայաստանի ինքնիշխանության դեմ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության:

Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարարն էր հանդիպել ռազմակայանի ղեկավարության, Ռուսաստանի դեսպանության ռազմական կցորդի հետ եւ պահանջել ներկայացնել մանրամասներն ու հորդորել հետագայում առավել սերտ գործակցել թե Հայաստանի պետական կառույցների, թե տեղական ինքնակառավարման մարմինների հետ, այդօրինակ միջադեպեր թույլ չտալու համար:

Պաշտոնական Երեւանը համարժեք արձագանքեց տեղի ունեցածին, պաշտպանության նախարարի մակարդակով տալով գերատեսչական արձագանք, իսկ հետո արդեն վարչապետի մակարդակով տալով իրավիճակի քաղաքական գնահատականն ու դնելով մեղավորների պատասխանատվության խնդիրը, ընդ որում Հայաստանի ինքնիշխանության եւ հայ-ռուսական հարաբերության դեմ գործողության համատեքստում:

Փաստացի, Նիկոլ Փաշինյանը կապակցել է երկու խնդիրները՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու հայ-ռուսական հարաբերությունը, որովհետեւ միայն ինքնիշխան Հայաստանը կարող է միջպետական հարաբերություն ունենալ Ռուսաստանի հետ, եւ այդ հարաբերությունը կարող է լինել փոխադարձ, ոչ թե միակողմանի դաշնակցային:

Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը նրբորեն ակնարկել է, քաղաքական գնահատական տալով տեղի ունեցածին, որ այն կրել է քաղաքական ենթատեքստ: Այդ միջադեպը եղել է նպատակային, թե ոչ, դա այլ հարց է, սակայն Փաշինյանը փաստորեն հարցը դրել է քաղաքական համատեքստով, այդպիսով թեկուզ կանխարգելիչ ազդակ-ուղերձ հղելով, որ հեռանկար չունի ոչ միայն նոր իշխանության պարագայում հայ-ռուսական հարաբերության վրա ազդելու, այլ նաեւ որեւէ պարագայում Հայաստանի նոր իշխանության հետ այդօրինակ լեզվով խոսելու որեւէ փորձ:

Իսկ այն, որ նոր իշխանության ու Կրեմլի հարաբերությունը փչացնելու ուղղությամբ աշխատում է ներքին ու արտաքին՝ հայ-ռուսական, եւ ընդհուպ թուրք-ադրբեջանական շահառուների մի մեծ լեգեոն, ակնառու է անզեն աչքով:

Այդ իմաստով, Հայաստանում ռուսական ռազմակայանը պոտենցիալ գործիք է, թեեւ հնարավոր է ասել նաեւ պրակտիկ գործիք, քանի որ միջադեպերն այնտեղ կրում են պարբերական բնույթ: Դրանցից ամենաողբերգականն իհարկե 2015 թվականին տեղի ունեցած Պերմյակովի ոճրագործությունն էր, որը վերաճեց նաեւ հայ-ռուսական հարաբերության շուրջ մեծ աղմուկի, թե իրավական, թե քաղաքական:

Ընդ որում, Ռուսաստանն ինքն էլ տեղի ունեցածը դիտում էր սադրանք իր դեմ, չվստահելով նաեւ Հայաստանին, ինչով պայմանավորված թերեւս անմիջապես փորձեց «պատսպարել» Պերմյակովին: Ինչ պարզեց ու հասկացավ Մոսկվան, պարզ չեղավ: Բայց տեղի ունեցած միջադեպը հուշում է, որ խոշոր հաշվով Մոսկվան ոչինչ էլ չի հասկացել կամ պարզել եւ չի արել որեւէ առանցքային հետեւություն, թեեւ դա իհարկե զգալիորեն կախված էր Երեւանի պահվածքից, որը մեղմ ասած այդ ժամանակ շատ քիչ կապ ունեցավ պետական արժանապատվության ու ինքնիշխանության հետ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 

դիտվել է 10413 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն