Երևան
17 / Դեկտեմբեր / 2018

Վաշինգթոնում կայացած հանդիպումներում մեր մեսիջը հստակ էր. Արարատ Միրզոյան

Յուրաքանչյուր հայ պետք է գիտակցի Հայաստանի առջեւ բացված եզակի հնարավորությունը: Այս մասին, ԱՄՆ կատարած իր այցի ժամաակ հայտարարել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Երեւանում, կառավարությունում, թե որեւէ մասնավոր տանը, թե Վաշինգթոնում, թե Փարիզում, թե Տոկիոյում որտեղ հայ կա, մենք պետք է բոլորս քաջ գիտակցենք եւ հսկայական պատասխանատվություն ունենանք այն հնարավորություն համար, որը ստեղծվել է Հայաստանի համար: Ես վստահ եմ՝ գերագնահատած չեմ լինի, եթե ասեմ՝ բացառիկ հնարավորություն ունենք հայ ազգի զարգացումն ապահովելու համար՝ Հայաստանում ու սփյուռքում»,-ընդգծել է նա:

Միրզոյանի խոսքով, Հայաստանի զարգացման համար ՀՀ կառավարությունն ակնկալում է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների, բայց նաեւ բոլոր հայերի աջակցությունը՝ Տոկիոյից մինչեւ Գլենդել:

«Արարատ Միրզոյանի այցը շատ հաջող էր եւ անցավ հայ-ամերիկյան հարաբերությունների համար չափազանց կարեւոր պահի»,-ասել է Հայ դատի Վաշինգթոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը:

Իսկ Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգթոնի ներկայացուցչությունը ղեկավար Բրայար Արդունին նշել է, որ այցը օգնեց ամրապնդել ինչպես Հայաստան-ԱՄՆ, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Վաշինգթոնում իր հանդիպումների ընթացքում ամերիկյան օրենսդիր ու գործադիր իշխանության ներկայացուցիչներին պարզ հաղորդագրություն է փոխանցել. «Այն ինչ կկատարվի Հայաստանի հետ՝ լինի հաջողություն, թե ձախողում, դա չի լինի միայն մեր քաղաքական թիմի հաջողությունը կամ ձախողումը, նաեւ չի լինի միայն Հայաստանի հաջողությունը կամ ձախողումը: Դա լինելու ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքները փորձաքննությունը, հաջողությունը կամ ձախողումն աշխարհում: Բոլոր այն վարչակազմերը, որոնք հավատալով կամ ոչ հռչակում են իրենց ժողովրդավարության պաշտպան, չունեն այլ այլընտրանք, քան կանգնել ՀՀ նոր կառավարության կողքին ու պաշտպանել ժողովրդավարությունը Հայաստանում»:

Վաշինգթոնում Համաշխարհային բանկում աշխատող Տիգրան Փարվանյանը, ով նախկինում բողոքի ակցիաների է մասնակցել ՀՀ դեսպանատան առջեւ, ՀՀ առաջին փոխվարչապետին նշել է, որ Արարատ Միրզոյանին առաջարկել է մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտային արտերկրում աշխատող հայ մասնագետներին իրենց գիտելիքները ներդնել Հայաստանի զարգացման մեջ:

դիտվել է 7245 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում

Դահլիճը ծափերից թնդաց, երբ Սասունն ասաց այս բառերը

ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային

Սենսացիոն հայտարարություն. հեղափոխության օրերին Էդմոն Մարուքյանը դրդել է բանակցել Սերժ Սարգսյանի հետ...

Ձեր լավագույն միջոցառումները և կորպորատիվ երեկույթները` մեր տեսախցիկից

Ուշագրավ փոփոխություններ. ովքեր են Հայաստանի խոշոր հարկատուները

Կայացավ հայ-չինական մշակութային երեկոն